Վարդենիս գյուղի բնակչությունը 1831-1931 թվականներին. Ապարանի համայնք

4610

Վարդենիս գյուղը ընդգրկված է Ապարան համայնքի կազմում:

Ապարան համայնքի կազմում, Ապարան քաղաքից բացի, ընդգրկված են՝ Արագած, ԱրայիԱփնագյուղ, Եղիպատրուշ, Երնջապատ, Թթուջուր, Լուսագյուղ,  Ծաղկաշեն, Կայք, Հարթավան, Ձորագլուխ, Նիգավան, Շենավան, Շողակն, Չքնաղ, Ջրամբար, Սարալանջ, Վարդենիս, Վարդենուտ, Քուչակ բնակավայրերը:

Վարդենիսը, որ նախկինում ունեցել է Գյուլիջա, Գյուլլուջա, Վարդաշեն, Վարդենի, Քյուլլուճե անվանումները, գտնվում է Արագածոտնի մարզի Ապարանի տարածաշրջանում, ծովի մակերևույթից 1850 մետր բարձրության, մարզկենտրոն Աշտարակից 33 կիլոմետր հեռավորության վրա:

Գյուղը տեղադրված է Քասախ գետի աջակողմյան վտակ Վարդենիսի հովտում, որտեղից էլ առաջացել է գյուղի անվանումը: Ղևոնդ Ալիշանը գյուղի Գյուլիջա տարբերակի հետ նույնացրել է Կիրակոս Գանձակեցու հիշատակած Վարդենիս և Զաքարիա Քանաքեռցու` Վարդաբլուր գյուղերը:

Վարդենիսի նախնիները գաղթել է 1828-1829 թթ. Ալաշկերտի, Բայազետի, Մուշի, Վանի և Խոյ գավառներից:

Վարդենիս է վերանվանվել 1946 թվականի հուլիսի 15-ին:

Վարդենիս գյուղի բնակչությունը (աղբյուրը՝ Զավեն Կորկոտյան, “Խորհրդային Հայաստանի բնակչությունը վերջին հարյուրամյակում (1831-1931)”) ըստ տարիների եղել է հետևյալը.

1831 թվական – 248 հոգի, բոլորը՝ հայ,

1873 թվական – 643 հոգի, բոլորը՝ հայ,

1886 թվական – 889 հոգի, բոլորը՝ հայ,

1897 թվական – 1068 հոգի (ցարական մարդահամար), բոլորը՝ հայ,

1908 թվական – 1323 հոգի, 

1914 թվական – 1500 հոգի (ըստ Կովկասյան օրացույցի),

1914 թվական – 1402 հոգի (ըստ արխիվային տվյալների),

1916 թվական – 1414 հոգի,

1919 թվական – 1054 հոգի,

1922 թվական – 1124 հոգի, բոլորը՝ հայ,

1926 թվական – 1190 հոգի (ԽՍՀՄ առաջին մարդահամար), բոլորը՝ հայ,

1931 թվական – 1499 հոգի, բոլորը՝ հայ:

Դիտել և կարդալ նաև՝