Հայկական ուսումնասիրությունների ԱՆԻ կենտրոնը հեղինակից՝ Անդրանիկ Իսրայելյանից, ստացել է «Թուրքիայի արտաքին քաղաքականության առանձնահատկություններն Արդարություն և զարգացում կուսակցության կառավարման տասնամյակում (2002-2012 թթ.)» հատորը:
Գրքի առաջին գլխում ներկայացվում է Իսլամամետ ուժերի գործունեությունը և Արդարություն և զարգացում կուսակցության ձևավորումը:
Երկրորդ գլուխը պատմում է Թուրքիայի արտաքին քաղաքական գաղափարախոսությունը և առանձնահատկությունները 2002-2012 թվականներին՝ Արդարություն և զարգացում կուսակցության իշխանության գալու առաջին տասնամյակում:
Երրորդ գլխում ներկայացվում է Թուրքիայի արտաքին քաղաքականության ուղղություններում տեղ գտած փոփոխությունները:
Աշխատության մեջ անդրադարձ կա նաև թուրք-հայկական ֆուտբոլային դիվանագիտությանը և ցյուրիխյան արձանագրությունների գործընթացին:
Հատորի խմբագիրը պատմական գիտությունների դոկտոր, թուրքագետ, դիվանագետ Արսեն Ավագյանն է:
Անդրանիկ Իսրայելյանը միջազգայնագետ է, զբաղվում է Թուրքիայի նորագույն շրջանի արտաքին քաղաքականության հարցերով: 2011-2016 թթ աշխատել է Հայաստանի արտգործնախարարությունում: