Թող հայտնի լինի համաշխարհային հեղափոխության առաջնորդին, որ Դիլիջանի ու Քարվանսարայի շրջանների գյուղացիները, զայրացած դաշնակցական կառավարության հանցավոր քաղաքականությունից և երկրում խորացող անարխիայից, բարձրացրին ապստամբության դրոշը։
Հայաստանի կոմունիստական կուսակցությունը իսկույն ևեթ ստանձնեց այդ տարերային շարժման ղեկավարությունը և ստեղծեց Հայաստանի հեղկոմ՝ Հայաստանը հայտարարելով Սոցիալիստական Խորհրդային Հանրապետություն։
Հասցված է առաջին հարվածը, Դիլիջան քաղաքը մեր ձեռքում է։
Ոգևորված ապստամբներն առաջ են նետվում ատելի թշնամուն՝ Անտանտի գործակալին վերջնականապես տապալելու համար։ Եվ կատարելով նրանց կամքը, մենք, կազմելով Հեղկոմ, առաջ ենք շարժվում այն կատարյալ հույսով, որ Արևելքի ճնշված ժողովուրդների ազատարարը՝ սոցիալիստական մեծ Ռուսաստանի հերոսական Կարմիր բանակը, մեզ իրական օգնություն ցույց կտա մեր այս դժվարին պայքարում։ Հայաստանի բոլոր բանվորների և գյուղացիների անունից մենք խնդրում ենք Ժողկոմխորհին՝ ցույց տալ այդ օգնությունը։
Կեցցե՛ Ռուսաստանի Սոցիալիստական Ֆեդերատիվ Խորհրդային Հանրապետությունը։ Կեցցե՛ նրա հաղթական Կարմիր բանակը։
Հայհեղկոմի նախագահ՝ Կասյան
Հայաստանի հեղկոմի անդամներ՝ Ավիս, Բեկզադյան, Դովլաթյան, Մռավյան, Տեր-Գաբրիելյան
Աղբյուրը՝ Հայաստանը միջազգային դիվանագիտության և սովետական արտաքին քաղաքականության փաստաթղթերում, Հայաստան հրատարակչություն, Երևան, 1972, էջ 461