Գեղաձոր գյուղը ընդգրկված է Ծաղկահովիտ համայնքի կազմում:
Գեղաձորը, որ ունեցել է Գյոզալդարա, Գյոզալդարա Թուրքի, Գյոզալդարա Վերին անվանումները, գտնվում է Արագածոտնի մարզի Ծաղկահովիտի տարածաշրջանում, Գեղաձոր գետակի հովտում, ծովի մակերևույթից գրեթե 2200 մետր բարձրության, մարզկենտրոն Աշտարակից 55 կիլոմետր հեռավորության վրա:
Գյուղը Գեղաձոր է վերանվանվել 1946 թվականին:
Գեղաձոր գյուղի բնակչությունը (աղբյուրը՝ Զավեն Կորկոտյան, “Խորհրդային Հայաստանի բնակչությունը վերջին հարյուրամյակում (1831-1931)”) ըստ տարիների եղել է հետևյալը.
1831 թվական – 63 հոգի, բոլորը՝ իսլամ,
1873 թվական – 413 հոգի, բոլորը՝ իսլամ,
1886 թվական – 509 հոգի, բոլորը՝ իսլամ,
1897 թվական – 618 հոգի (ցարական մարդահամար), բոլորը՝ իսլամ,
1908 թվական – 732 հոգի,
1914 թվական – 894 հոգի (ըստ Կովկասյան օրացույցի),
1914 թվական – 805 հոգի (ըստ արխիվային տվյալների),
1916 թվական – 716 հոգի,
1922 թվական – 264 հոգի, բոլորը՝ հայ,
1926 թվական – 623 հոգի (ԽՍՀՄ առաջին մարդահամար), բոլորը՝ հայ,
1931 թվական – 944 հոգի, բոլորը՝ հայ:
Լուսանկարում՝ Արագածը Գեղաձորից
Դիտել և կարդալ նաև՝