Արցախը պետք է ուղղակիորեն ներկայացված լինի բանակցային գործընթացում․ Մասիս Մայիլյան

893

Արցախի արտգործնախարար Մասիս Մայիլյանի հարցազրույցը ԱՐՄԵՆՊՐԵՍ գործակալությանը։ Հարցազրույցը վերցրել ենք Արցախի ԱԳՆ կայքից

Պրն Մայիլյան, որո՞նք են Արցախի Հանրապետության արտաքին քաղաքական օրակարգային հիﬓական հարցերը և Ձեր՝ որպես Արցախի Հանրապեության արտաքին գործերի նոր նախարարի առաջնահերթությունները՝ կապված ոլորտում առկա խնդիրների լուծման հետ:

2017 թ. հոկտեմբերին Արցախի Հանրապետության Նախագահ Բակո Սահակյանի կողմից ներկայացվել է Արցախի Հանրապետության քաղաքական և սոցիալ-տնտեսական զարգացման ծրագիրը, որում շարադրված են նաև Արցախի արտաքին քաղաքական գործունեության գերակա ուղղությունները։

ԱԳՆ ջանքերը դարձյալ հիմնականում ուղղված կլինեն Արցախի անկախության միջազգային ճանաչման գործընթացում առկա դրական միտումների զարգացմանն ու ամրագրմանը և դրա անշրջելիության ապահովմանը։ Մասնավորապես, քայլեր կձեռնարկվեն ինչպես Արցախի ճանաչման աշխարհագրության ընդլայնման, այնպես էլ մեզ ճանաչած սուբյեկտների հետ երկկողմ համագործակցության հաստատման ուղղություններով։ Ապակենտրոնացված համագործակցության ձևաչափով կապերի զարգացումը թույլ կտա տարբեր ծրագրեր իրականացնել մշակույթի, կրթության, սպորտի, տնտեսության և տեղական ինքնակառավարման ոլորտներում։

Արցախի արտաքին գործերի նախարարությունը կշարունակի հետևողական աշխատանքները Արցախի կողմից իրացված ինքնորոշման իրավունքի փաստը որպես ադրբեջանա-ղարաբաղյան հակամարտության խաղաղ կարգավորման հիմք ճանաչելու ուղղությամբ։

Հակամարտության կարգավորման գործում Ադրբեջանի ապակառուցողական դիրքորոշման ֆոնի վրա հատուկ նշանակություն է ձեռք բերում Արցախը մեկուսացնելուն ուղղված Ադրբեջանի փորձերին դիմագրավումը։ Հանրապետության տնտեսական զարգացման և ներդրումների ներգրավման համար արտաքին բարենպաստ պայմանների ստեղծումը մեր առաջնահերթություններից մեկն է։ Այդ խնդրի իրագործման համար Արցախի ԱԳՆ սերտորեն համագործակցում է հանրապետության՝ տնտեսական բլոկի համար պատասխանատու նախարարությունների ու կառույցների հետ։

Արցախի արտաքին քաղաքական օրակարգի կարևորագույն ուղղություններից մեկն է Հայաստան-Արցախ-սփյուռք համագործակցության հետագա ընդլայնումն ու խորացումը։ Մենք բարձր ենք գնահատում սփյուռքի ներդրումը Արցախի զարգացման ու ամրապնդման և արտերկրում նրա շահերի պաշտպանության գործում, և, միևնույն ժամանակ, կարևոր ենք համարում Արցախի մասնակցությունը սփյուռքում հայապահպանության գործին։

Արցախի արտաքին քաղաքական գործունեության բաղադրիչներից մեկն է միջազգային հանրությանն արցախյան իրողությունների վերաբերյալ օբյեկտիվ տեղեկատվություն հասցնելն ու երկրի դրական իմիջի պահպանումը։ Այս հարցում առանցքային դեր ունի արտաքին գործերի նախարարությունը, և մենք այսուհետ ևս կշարունակենք ակտիվ գործունեությունն այս ուղղությամբ։

Արցախի դիվանագիտական ծառայությունը զբաղվում է վերոնշյալ խնդիրների, ծրագրերի և արտաքին քաղաքական այլ նախաձեռնությունների հետևողական իրագործմամբ։

Հոկտեմբերի 16ին տեղի ունեցավ Հայաստանի և Ադրբեջանի նախագահների հանդիպումըորիննախորդող և հաջորդող ժամանակահատվածումսակայնկրկին սահմանային լարվածությունը աճեցեղան կրակոցներ և զոհերՀաջորդիվտեղի ունեցավ համանախագահների հանդիպումը երկու երկրներիարտգործնախարարների հետԱռաջիկայում ևս ակնկալվում են հանդիպուﬓերՍահմանային այս ﬕջադեպերի համատեքստում ինչպե՞ս կգնահատեք նման հանդիպուﬓերի արդյունավետությունը:

Հայաստանի և Ադրբեջանի նախագահների և ԱԳՆ ղեկավարների հանդիպումները կարևոր են հակամարտության գոտում լարվածության թուլացման տեսանկյունից։ Լիարժեք ձևաչափով բանակցային գործընթացի վերականգնումը հնարավոր է միայն կայունության պայմաններում։ Հետևաբար, ներկա փուլում առաջին պլան է մղվում խաղաղ գործընթացի անշրջելիության հարցը, ինչի համար անհրաժեշտ են 1994 և 1995 թթ․ համաձայնագրերի անշեղ պահպանումը, ինչպես նաև բանակցությունների ընթացքում ձեռք բերված պայմանավորվածությունների իրագործումը, որոնք վերաբերում են, մասնավորապես, միջադեպերի հետաքննության մեխանիզմների ներդրմանը, ԵԱՀԿ գործող նախագահի անձնական ներկայացուցչի գրասենյակի ընդլայնմանը և նրա մոնիթորինգային կարողությունների ավելացմանը։

Նշված միջոցների իրականացումը կառուցողական մթնոլորտ կստեղծի բանակցությունները շարունակելու համար։

Բազﬕցս բարձրացվել է Արցախին բանակցությունների սեղանի շուրջ բերելուանհրաժեշտությանհարցըԱրդյո՞ք Արցախի ներգրավվածությունը ինչոր հարց կլուծեր այն պարագայումերբբանակցությունների առաջընթացը խոչընդոտող հիﬓական գործոններից ﬔկը այն էոր Ադրբեջանըհրաժարվում է իրականացնել նախկինում ձեռք բերված պայմանավորվածությունները՝ ուղղվածկողﬔրի ﬕջև վստահության ձևավորմանըշփման գծում հետաքննական ﬔխանիզﬓերի ներդրմանը:

Արցախի վերադարձը բանակցային սեղանի շուրջ բխում է հակամարտության կարգավորման տրամաբանությունից։ Լինելով հակամարտության հիմնական և ԵԱՀԿ փաստաթղթերով ճանաչված կողմերից մեկը՝ Արցախը պետք է ուղղակիորեն ներկայացված լինի բանակցային գործընթացում։ Հիշեցնեմ, որ կարգավորման գործընթացում հիմնական հաջողությունները գրանցվել են այն ժամանակահատվածում, երբ Արցախը անմիջականորեն ներգրավված էր բանակցություններին։ Մասնավորապես, 1994 թ. հրադադարի մասին եռակողմ համաձայնագիրը մնում է ադրբեջա-ղարաբաղյան հակամարտության խաղաղ կարգավորման գործընթացի միակ շոշափելի ձեռքբերումը։ Նշված փաստաթղթին նախորդել են ԼՂՀ և Ադրբեջանի պաշտպանական գերատեսչությունների ղեկավարների մակարդակով ձեռք բերված շուրջ 10 երկկողմ համաձայնագրեր՝ ռազմական գործողությունների սահմանափակման, ժամանակավոր զինադադարի կամ դրա երկարաձգման վերաբերյալ։

Արցախի մասնակցությամբ բանակցություններից Ադրբեջանի հրաժարումը կարգավորման գործընթացի տապալմանն ուղղված Բաքվի քաղաքականության բաղադրիչներից մեկն է։ Եռակողմ բանակցությունների վերականգնումը կցուցադրի հակամարտության վերջնական կարգավորմանը հասնելու հարցում ադրբեջանական ղեկավարության քաղաքական կամքը և անկեղծ շահագրգռվածությունը։

Արցախյան պատվիրակության վերադարձը բանակցային սեղանի շուրջ ոչ միայն կվերականգնի երկխոսության խաթարված ձևաչափը, այլև կբարձրացնի խաղաղ գործընթացի արդյունավետությունը։ Բանակցությունների բոլոր փուլերին Արցախի լիարժեք մասնակցությունը կարևոր է հակամարտող կողմերի՝ խաղաղ գործընթացի արդյունքների համար պատասխանատվությունը կիսելու տեսանկյունից։ Արցախի իշխանությունները շարունակում են հանդես գալ գործընթացին լիարժեք մասնակցության օգտին և պատրաստ են դե-յուրե իրենց վրա վերցնել տարածաշրջանային խաղաղության և, ընդհանրապես, տարածաշրջանի ճակատագրի համար պատասխանատվության իրենց բաժինը։

Կցանկանայի անդրադառնալ Թուրքիայի արտգործնախարար Մևլութ Չավուշօղլուի հանդիպմանըԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների հետորը տեղի է ունեցել նոյեմբերի 29-ին՝ Անկարայում։ Թուրքիայի արտգործնախարարն «Թվիթերի» իր էջում գրառում էր կատարել Մինսկի գործընթացինաջակցելու վերաբերյալ։ Թուրքիան կանոնավոր կերպով փորձեր է ձեռնարկում ﬕջամտելուբանակցային գործընթացին։ Ինչպե՞ս կﬔկնաբանեք սա։ Որքանո՞վ է դա իրատեսական։

Բանակցություններում միջնորդությունը հնարավոր է, եթե պոտենցիալ միջնորդը անկողմնակալ և չեզոք վերաբերմունք ունի հակամարտության բոլոր կողմերի հանդեպ, և կողմերը համաձայն են ընդունել նրա միջնորդական ծառայությունները։ Այդ իսկ պատճառով միջնորդի դեր ստանձնելու Անկարայի փորձերը բացարձակապես անհեռանկարային են։

Հայտնի է, որ Թուրքիան կողմնակալ դիրքորոշում է որդեգրել և լիովին աջակցում է հակամարտության կողմերից մեկին՝ Ադրբեջանին։ Թուրքիան գրեթե միակ երկիրն է, որը 2016 թ. հրապարակայնորեն պաշտպանել է Արցախի դեմ Ադրբեջանի ապրիլյան ագրեսիան, այն դեպքում, երբ, կարելի է ասել, ողջ աշխարհը և հեղինակավոր միջազգային կառույցները հանդես են եկել ռազմական գործողությունների շուտափույթ դադարեցման օգտին։

Ադրբեջանա-ղարաբաղյան հակամարտության կարգավորման գործում միջնորդական գործունեության իրականացման համար միջազգային մանդատ ունեցող միակ համաձայնեցված ձևաչափը շարունակում է մնալ ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահությունը՝ հանձինս ԱՄՆ-ի, Ռուսաստանի և Ֆրանսիայի։

Արցախում անկախության տարիներին ﬔծացել ու կայացել է սերունդ, որն իրացրել է ինքնորոշման իր իրավունքն ու ձգտում է ապրել անկախ երկրում: Այս պարագայում ինչպե՞ս եք տեսնում հակամարտության կարգավորումը, ո՞ր սկզբունքները պետք է լինեն գերակայող եւ ո՞ր հիﬓարար իրավունքները պետք է դրված լինեն հակամարտության կարգավորման հիմքում:

Կարծում ենք, որ հակամարտության տևական կարգավորումը հնարավոր է, եթե կողմերը և միջազգային միջնորդները որպես կարգավորման հիմք ընդունեն Արցախի ժողովրդի կողմից ինքնորոշման իրավունքի իրացման արդյունքները։

26 տարի առաջ, դեկտեմբերի 10-ին, տեղի է ունեցել Արցախի անկախության հանրաքվեն, որի ընթացքում Արցախի ժողովուրդը որոշել է իր զարգացման ուղին։ Անկախ պետությունում ապրելու ընտրությունը կրկնակի անգամ հաստատվել է 2006 և 2017 թվականների հանրաքվեների ժամանակ։ Արցախի անկախությունն անշրջելի իրողություն է և բացառիկ արժեք, որը սակարկման ենթակա չէ։

Բրյուսելում ԵվրաﬕությունԱրցախ համագործակցության թեմայով կազմակերպված քննարկուﬓերից ﬔկի ժամանակ հայտարարել էիք, որ ԵՄԱրցախ համագործակցությունը կայունացնող դեր կխաղա և կդառնա կարևոր ներդրում՝ Հարավային Կովկասում տևական խաղաղության հաստատման գործում: Ի՞նչ է արվում այդ համագործակցությունը խթանելու ուղղությամբ:

Համագործակցությունը ենթադրում է միմյանց ընդառաջ քայլեր։ Մենք բազմիցս հայտնել ենք մեր պատրաստակամությունը ԵՄ հետ փոխգործակցության հարցում։ Նախագահական պատվիրակության՝ Բրյուսել կատարած այցի շրջանակներում նախանշվել են մի շարք ոլորտներ, որոնցում Արցախի և ԵՄ միջև համագործակցությունը կարող է առավելագույնս ապաքաղաքականացված լինել։ Այդպիսի ոլորտների թվում են, մասնավորապես, քաղաքացիական հասարակության ինստիտուտների և անկախ լրագրության զարգացումը, Մարդու իրավունքների պաշտպանի գրասենյակի հետ համագործակցությունը, օժանդակությունը դատական համակարգի, առողջապահության և կրթության ոլորտների կատարելագործմանը։ Համագործակցության մեկ այլ հեռանկարային ուղղություն կարող է լինել աջակցությունը տեղական ինքնակառավարման բնագավառում բարեփոխումների անցկացմանը։

Իրականում, Արցախի հետ ԵՄ համագործակցությունն կնպաստի մեր տարածաշրջանում խաղաղության և կայունության ամրապնդմանը։ Այն կդառնա առճակատումն ու մեկուսացումը որպես հակամարտությունների կարգավորման հիմք օգտագործելու անթույլատրելիության ազդանշան, քանի որ դրանք հղի են ողջ տարածաշրջանի ապակայունացմամբ։ Բացի այդ, նման համագործակցությունը կօգնի հաղթահարել այն զգացումը, որ քաղաքական հաշվարկներն ու նկատառումները սկսել են գերիշխել ժողովրդավարական արժեքների և մարդու իրավունքներ խթանման գաղափարի նկատմամբ։

http://nkr.am/hy/news/2017-12-15/984/