Թուրքական բանակը շարժվում է դեպի Կարս, Արդահան․ Չիչերինի և Կարախանի հեռագիրը

1120

Գ․ Վ․ Չիչերինի և Լ․ Մ․ Կարախանի հեռագիրը Թիֆլիսում գերմանական հյուպատոսին

13 ապրիլի, 1918

Թուրքական բանակը առաջ է շարժվում դեպի Բաթում, Կարս Արդահան՝ ավերելով երկիրը և ոչնչացնելով գյուղացիական բնակչությանը։

Հայերի հետագա ճակատագրի համար պատասխանատվությունն ընկնում է Գերմանիայի վրա, որովհետև նրա պնդմամբ էլ հենց ռուսական զորքերը դուրս բերվեցին հայկական մարզերից, և այժմ Գերմանիայից է կախված թուրքական բանակի ետ պահումը վրեժի և չարության հողի վրա ծագող սովորական էքսցեսներից»։

Դժվար է հաշտվել այն մտքի հետ, որ մի այնպիսի մշակութային պետություն, ինչպիսին Գերմանիան է, որը հնարավորություն ունի ազդելու իր դաշնակից Թուրքիայի վրա, թույլ կտա, որ իր կամքից անկախ այս համաշխարհային պատերազմի մեջ ներքաշված հայ ժողովրդի համար Բրեստի հաշտության պայմանագիրը ծառայի անթիվ թշվառությունների աղբյուր։

Ոսւտի, սովետը հավատացած է, որ Դուք ձեռք կառնեք ձեզնից կախված անհրաժեշտ միջոցներ, ազդելու թուրքական իշխանության վրա՝ խաղաղ բնակչության ոչնչացումը, ինչպես դա տեղի ունեցավ Արդահանում,կանխելու նպատակով։

ՉԻՉԵՐԻՆ, ԿԱՐԱԽԱՆ

“Հայաստանը միջազգային դիվանագիտության և սովետական արտաքին քաղաքականության փաստաթղթերում”, “Հայաստան” հրատարակչություն, Երևան, 1972, էջ 433