1058–1446 թթ. Կիլիկիո Կաթողիկոսները հանդիսանալով Հայ Առաքելական Եկեղեցու առաջնորդը՝ կրում էին Ամենայն Հայոց Կաթողիկոսի տիտղոսը։ Էջմիածնի աթոռանիստի վերականգնումից հետո, երկու պաշտոնները առանձնացվում են միմյանցից և Հայ Առաքելական Եկեղեցու Կիլիկիո թեմի առաջնորդը ստանում է Մեծի Տանն Կիլիկիո Պատրիարք-Կաթողիկոսի տիտղոսը։ Անընդհատ հաջորդման նպատակով այստեղ բերված են Կիլիկիո թեմի բոլոր առաջնորդները քրոնոլոգիական ցանկով, որը նաև ընդգրկում է 1058–1446 թթ. Ամենայն Հայոց Կաթողիկոսներին։
Առաջին Սսի դարաշրջան, 267-301
- Սուրբ Գրիգոր Ա Պարթև (Լուսավորիչ) (301-325)
Սուրբ Գրիգորը տեղափոխվում է Էջմիածին 301 թ. և մնում է պաշտոնում մինչև 325 թ.։ Տես Ամենայն Հայոց Կաթողիկոսների ցանկ անընդհատ հաջորդման համար։ Աթոռը ազատ էր մինչև 1058 թ. երբ Կաթողիկոսի աթոռանիստը վերադարձվեց Կիլիկիա։
Սեբաստիայի և Թավբլուրի դարաշրջան, 1058-1066
- Խաչիկ Բ Անեցի (1058-1065)
Ծամնդավի (Զամիդիա) դարաշրջան, 1066-1116
- Գրիգոր Բ Վկայասեր (1066-1105)
- Բարսեղ ե Անեցի (1105-1113)
Ծովքի և Հռոմկլայի, 1116-1293
- Գրիգոր Գ Պահլավունի (1113-1166)
- Ներսես Շնորհալի (1166-1173)
- Գրիգոր Դ Տղա (1173-1193)
- Գրիգոր Ե Քարավեժ (1193-1194)
- Գրիգոր Զ Ապիրատ (1194-1203)
- Հովհաննես Զ Սսեցի (1203-1221)
- Կոնստանդին Ա Բարձրաբերդցի (1221-1267)
- Հակոբ Ա Կլայեցի (1268-1286)
- Կոնստանդին Բ Կատուկեցի (1286-1289)
- Ստեփանոս Դ Հռոմկլայեցի (1290-1293)
Երկրորդ Սսի դարաշրջան, 1293-1930
- Գրիգոր Է Անավարզեցի (1293-1307)
- Կոնստանդին Գ Կեսարացի (1307-1322)
- Կոնստանդին Դ Լամբրոնացի 1323-1326
- Հակոբ Բ Անավարզեցի (1327-1341), d. 1359
- Մխիթար Ա Գռներցի (1341-1355)
- Հակոբ Բ Անավարզեցի (կրկին) (1355-1359)
- Մեսրոպ Ա Արտազեցի (1359-1372)
- Կոնստանդին Ե Սսեցի (1372-1374)
- Պողոս Ա Սսեցի (1374-1382)
- Թեոդորոս Բ Կիլիկեցի (1382-1392)
- Կարապետ Ա Կեղեցի (1393-1404)
- Հակոբ Գ Սսեցի (1404-1411)
- Գրիգոր Ը Խանձողատ (1411-1418)
- Պողոս Բ Գառնեցի (1418-1430)
- Կոնստանդին Զ Վահկացի (1430-1439)
- Գրիգոր Թ Մուսաբեկյանց (1439-1446)
Մեծի Տանն Կիլիկիո Կաթողիկոսություն
Այս պահին Ամենայն Հայոց Կաթողիկոսի աթոռանիստը Էջմիածնում է և Կիլիկիո թեմի առաջնորդը կրում է Մեծի Տանն Կիլիկիո Պատրիարք-Կաթողիկոսի տիտղոսը։
- Կարապետ Ա Եվդոկացի (1446-1477)
- Ստեփանոս Ա Սարաձորցի (1475-1488)
- Հովհաննես Ա Անտիոքցի (1488-1489)
- Հովհաննես Բ Թլկուրանցի (1489-1525)
- Հովհաննես Գ Քիլիսցի (Կայծակն, Կայծառ) (1525-1539)
- Սիմեոն Ա Զեյթունցի (1539-1545)
- Ղազար Ա Զեյթունցի (1545-1547)
- Թորոս Ա Սսեցի (1548-1553)
- Խաչատուր Ա Չորիկ (1553-1558)
- Խաչատուր Բ Զեյթունցի (Խաչիկ Ուլնեցի, Երաժիշտ) (1560-1584)
- Ազարիա Ա Ջուղայեցի (1584-1601)
- Հովհաննես Դ Այնթափցի (1601-1621)
- Պետրոս Ա (տեղապահ) (1601-1608)
- Մինաս Ա Սսեցի (Կարնեցի, Թացախ) (1621-1632)
- Սիմեոն Բ Սեբաստացի (1633-1648)
- Ներսես Ա Սեբաստացի (1648-1654)
- Թորոս Բ Սեբաստացի (1654-1657)
- Խաչատուր Գ Գաղատացի (Մինտերճի, Մինտերճյան) (1657-1674)
- Սահակ Ա Քիլիսցի(Մեյխանեճի, Մեյխանեճյան) (1674-1686)
- Ազարիա Բ (1683-1686) ?
- Գրիգոր Ա Ադանացի (Պիծակն)(Գրիգոր Բ Ադանացի) (1686-1693)
- Աստվածատուր Ա Սասունցի (Նարին) (1693-1693)
- Մատթևոս Ա Կեսարացի (Սարի) (1694-1705)
- Հովհաննես Ե Հաճնցի (1705-1721)
- Գրիգոր Բ Կեսարացի (Ուղուրլու, Ուղուրլյան) (1721/2-1729)
- Հովհաննես Զ Հաճնցի (1729/30-1731)
- Ղուկաս Ա Աջապահյան (1731-1737)
- Միքայել Ա Աջապահյան (1737-1758)
- Գաբրիել Ա Աջապահյան (1758-1770)
- Եփրեմ Ա Աջապահյան (1771-1784)
- Թեոդորոս Գ Աջապահյան (1784-1796)
- Կիրակոս Ա Աջապահյան (1797-1822)
- Եփրեմ Բ Աջապահյան (1822-1833)
- Միքայել Բ Աջապահյան (1833-1855)
- Կիրակոս Բ Աջապահյան (1855-1865)
- ազատ (1865-1871)
- Մկրտիչ Ա Քեֆսիզյան (Մարաշցի) (1871-1894)
- ազատ (1894-1902)
- Սահակ Բ Խապայան (1902–1939)
- Պետրոս Ա Սարաճյան (1940)
- ազատ (1940-1943)
- Գարեգին Ա Հովսեփյան (1943–1952)
- Զարեհ Ա Փայասլյան (1956–1963)
- Խորեն Ա Բարոյան (1963–1983)
- Գարեգին Բ Սարգսյան (1977–1995), դարձել է Գարեգին Ա Ամենայն Հայոց Կաթողիկոս (1995–1999)
- Արամ Ա. Քեշիշյան (1995-ից)
Լուսանկարում՝ Գարեգին Բ, դարձել է Գարեգին Ա Ամենյան Հայոց կաթողիկոս