Աղավնավանք, Հովք, Խաչարձան գյուղերի բնակչությունը 1873-1931 թվականներին. Իջևանի շրջան

5270

Աղավնավանքը Տավուշի մարզի գյուղերից է: 2015 թվականի դեկտեմբերից ընդգրկված է Դիլիջան համայնքի կազմում:

Աղավնավանքը գտնվում է Նոր Գետիկի ափին, հեռավորությունը Երևանից՝ 130 կմ է,
մարզկենտրոնից՝ 29 կմ, Հայաստանի պետական սահմանից՝ 42 կմ: Ծովի մակերևույթից 1100 մետր բարձրության վրա է: Տավուշի մարզպետարանի տվյալներով՝ Աղավնավանքում բնակչության թիվը շուրջ 350 է:

Մինչև 1988-ը գյուղը բնակեցված է եղել ադրբեջանցիներով և կոչվել է Սալահ, Սալախ։ 1988-ից հետո գյուղում վերաբնակեցվել են Ադրբեջանից բռնագաղթված հայեր:

Զավեն Կորկոտյանի «Խորհրդային Հայաստանի բնակչությունը վերջին հարյուրամյակում (1831-1931)» աշխատության համաձայն, Սալախում առաջին անգամ բնակիչների տվյալ նշվում է 1897 թվականի ցարական առաջին և վերջին մարդահամարը՝ 184 հոգի, բոլորը՝ իսլամ:

Աղավնավանքի բնակչությունը, ըստ տարիների, եղել է հետևյալը.

1897 թվական – 184 հոգի (համառուսական՝ ցարական մարդահամար), բոլորը՝ իսլամ,

1908 թվական – 56 հոգի,

1914 թվական – 64 հոգի, բոլորը՝ թաթար,

1916 թվական – 72 հոգի,

1919 թվական – 56 հոգի,

1922 թվական – 80 հոգի, բոլորը՝ թրքո-թաթար,

1926 թվական – 90 հոգի (ԽՍՀՄ առաջին մարդահամար), բոլորը՝ թուրք,

1931 թվական – 112 հոգի, բոլորը՝ թուրքական խումբ:

Աղավնավանք

Հովք գյուղը գտնվում է Դիլիջան-Իջևան միջպետական ճանապարհին, հեռավորությունը Երևանից 116 կմ է, մարզկենտրոնից՝ 17 կմ, Հայաստանի պետական սահմանից` 30 կմ:
Բարձրությունը ծովի մակերևույթից շուրջ 1200 մետր է:

2015 թվականի դեկտեմբերից ընդգրկված է Դիլիջան համայնքի կազմում:

Հովքը մինչև 1988-ը բնակեցված է եղել ադրբեջանցիներով։ 1990-ական թվականներին այն բնակեցվել է Ադրբեջանից բռնագաղթված հայերով։ Նախկինում գյուղը կոչվել է Հախկխլու, Թուրքի Հախկխլու, Վուրղուն։

Հովքի բնակչությունը, ըստ տարիների, եղել է հետևյալը.

1873 թվական – 158 հոգի,

1886 թվական – 265 հոգի,

1897 թվական – 373 հոգի (համառուսական՝ ցարական մարդահամար), որից 372-ը՝ իսլամ, 1-ը՝ հայ,

1908 թվական – 347 հոգի,

1916 թվական – 450 հոգի,

1919 թվական – 121 հոգի,

1922 թվական – 306 հոգի, բոլորը՝ թրքո-թաթար,

1926 թվական – 332 հոգի (ԽՍՀՄ առաջին մարդահամար), որից 331-ը՝ իսլամ, 1-ը՝ հայ,

1931 թվական – 431 հոգի, որից 19-ը՝ հայ, 412-ը՝ թուրքական խումբ:

Այսօր Հովքում բնակչության թիվը 400-ի մոտ է:

Հովք

Խաչարձան գյուղը գտնվում է համանուն գետի մոտ, ծովի մակերևույթից բարձրությունը 1050 մետր է: Գտնվում է մարզկենտրոն Իջևանից 30 կմ հարավ-արևմուտք, Երևանից՝ 124 կմ հեռավորության վրա:

2015 թվականի դեկտեմբերից ընդգրկված է Դիլիջան համայնքի կազմում:

Խաչարձանը մինչև ազգամիջյան կռիվները կոչվել է Փոլադ, Փոլադ Այրում և բնակեցված է եղել մուսուլմաններով։ Փոլադի տնտեսության հետ միևնույն վարչական տարածքում են գտնվել Աղքիլիսա և Մուրթել փոքր գյուղերը (ներկայումս Ճերմակավան և Գեղատափ

1989 թվականին այս երեք բնակավայրերում հաստատվել են Ադրբեջանից բռնագաղթված հայեր։ Խաչարձան է վերանվանվել 1991 թվականի ապրիլի 3-ին։ Գեղատափ գյուղը ադրբեջանցիների հեռանալուց հետո բնակեցվել է Շահումյանի շրջանից բռնագաղթվածներով, նշվում է Տավուշի մարզպետարանի կայքում:

Խաչարձանի բնակչությունը, ըստ տարիների, եղել է հետևյալը.

1873 թվական – 290 հոգի, բոլորը՝ թաթար,

1886 թվական – 390 հոգի, բոլորը՝ թաթար,

1897 թվական – 220 հոգի (համառուսական՝ ցարական մարդահամար), որից 218-ը՝ իսլամ, 2-ը՝ այլ,

1908 թվական – 263 հոգի,

1914 թվական – 347 հոգի,

1916 թվական – 685 հոգի,

1919 թվական – 285 հոգի,

1922 թվական – 302 հոգի, բոլորը՝ թրքո-թաթար,

1926 թվական – 324 հոգի (ԽՍՀՄ առաջին մարդահամար), որից 319-ը՝ թուրք, 5-ը՝ հայ,

1931 թվական – 460 հոգի, որից 8-ը՝ հայ, 452-ը՝ թուրքական խումբ:

Լուսանկարում՝ Խաչարձան գյուղը

Կարդալ և դիտել նաև՝

https://www.aniarc.am/2019/04/01/ijevan-1831-korkotian-19-villages/