Ստեփան Սապահ-Գիւլեանի «Պատասխանատուները»՝ վաճառքում

1407

Հայկական ուսումնասիրությունների ԱՆԻ կենտրոնը տեղեկացնում է, որ վերահրատարակել և արդեն վաճառքում է ՍԴՀԿ նշանավոր գործիչներից Ստեփան Սապահ-Գիւլեանի «Պատասխանատուները» հատորը։

700 օրինակ տպաքանակով շուրջ 400 էջանոց գիրքը վերահրատարակվել է արևելահայերենով, մեսրոպյան ուղղագրությամբ։

Հատուկ այս հրատարակության համար առաջաբան է գրել հնչակյան գործիչ, Լիբանանի խորհրդարանի նախկին պատգամավոր, դոկտոր Եղիկ Ճէրէճեանը Բեյրութից։

Խմբագրումը, ծանոթագրությունների հեղինակումը և շարադրանքի վերանայումը կատարել է պատմաբան Գէորգ Եազըճեանը։

Հատորի խմբագիրը լրագրող Թաթուլ Հակոբյանն է։

Սապահ-Գիւլեանի «Պատասխանատուները» վերահրատարակվել է «Լուսակն» տպարանում։

Հայաստանի գրախանութներում գիրքը վաճառվելու է 3․900 դրամով։

ԱՆԻ կենտրոն