Սարչապետ և Նորաշեն գյուղերի բնակչությունը 1873-1931 թվականներին. կաթոլիկ հայերը

6657

Սարչապետ գյուղը գտնվում է Լոռու մարզի Տաշիրի (նախկինում՝ Վորոնցովկա, Կալինինո) տարածաշրջանում, ծովի մակարդակից 1700 մետր բարձրության վրա՝ Լոք սարի լանջին, Վիրահայոց լեռների փեշերին: Տաշիր քաղաքից գտնվում է 16 կմ հյուսիս-արևելք, մարզկենտրոնից 68 կմ հեռավորության վրա:

Սարչապետը կազմավորվել է 19-րդ դարի 20-30-ական թվականներին: Բնակչության հիմնական մասը Արևմտյան Հայաստանի Մուշից, Ալաշկերտ գավառի Մոլեսման գյուղից գաղթածներն են:

Նախկինում ունեցել է Շարշաբեկ անունը:

Սարչապետ գյուղի բնակչությունը (աղբյուրը՝ Զավեն Կորկոտյան, “Խորհրդային Հայաստանի բնակչությունը վերջին հարյուրամյակում (1831-1931)”) ըստ տարիների եղել է հետևյալը.

1886 թվական – 514 հոգի, բոլորը՝ հայ,

1897 թվական – 728 հոգի (ցարական մարդահամար), որից 726-ը՝ հայ կաթոլիկ, 2-ը՝ ուղղափառ,

1908 թվական – 810 հոգի

1926 թվական – 1.417 հոգի (ԽՍՀՄ առաջին մարդահամար), բոլորը՝ հայ,

1931 թվական – 1669 հոգի:

ԽՍՀՄ տարիներին գյուղն ունեցել է.

1939 թվական – 1954 հոգի,

1959 թվական – 2157 հոգի,

1970 թվական – 2.966 հոգի,

1979 թվական – 3033 հոգի,

1989 թվական – 3096 հոգի:

Այսօր գյուղն ունի շուրջ 2100 բնակիչ՝ ըստ Լոռու մարզպետարանի կայքում դրված տվյալների:

Նորաշեն գյուղը գտնվում է Լոռու մարզի Տաշիրի (նախկինում՝ Վորոնցովկա, Կալինինո) տարածաշրջանում, ծովի մակարդակից 1575 մետր բարձրության վրա, Տաշիր քաղաքից գտնվում է 10 կմ հյուսիս-արևելք, մարզկենտրոնից 62 կմ հեռավորության վրա:

Գյուղի բնակիչների նախնիները եկել են Կարսից, Մուշից` 1860-ական թվականներին:

Նորաշեն գյուղի բնակչությունը (աղբյուրը՝ Զավեն Կորկոտյան, “Խորհրդային Հայաստանի բնակչությունը վերջին հարյուրամյակում (1831-1931)”) ըստ տարիների եղել է հետևյալը.

1873 թվական – 365 հոգի, բոլորը՝ հայ,

1886 թվական – 542 հոգի, բոլորը՝ հայ,

1897 թվական – 508 հոգի (ցարական մարդահամար), բոլորը՝ հայ,

1908 թվական – 805  հոգի

1926 թվական – 862 հոգի (ԽՍՀՄ առաջին մարդահամար), բոլորը՝ հայ,

ԽՍՀՄ տարիներին գյուղն ունեցել է.

1939 թվական – 1301 հոգի,

1959 թվական – 1803 հոգի,

1970 թվական – 1979 հոգի,

1979 թվական – 2014 հոգի:

Այսօր գյուղն ունի շուրջ 1150 բնակիչ՝ ըստ Լոռու մարզպետարանի կայքում դրված տվյալների:

Պատմությունը

Այսօրվա Տաշիրի շրջանի տարածքը եղել է Բագրատունյաց թագավորության, ապա Կյուրիկյանների և Զաքարյանների կազմում: Ապա ընկել է մոնղոլների և կարակոյունլու ու աղկոյունլու թուրքմենական պետությունների մեջ, իսկ պարսկական տիրապետության շրջանում Վրացական թագավորության կազմում էր: 1801 թվականին Վրաստանի և Հայաստանի հյուսիս-արևելյան հատվածի հետ միացվել է Ռոմանովների ռուսական կայսրությանը որպես Թիֆլիսի նահանգի Բորչալուի գավառի մաս:

Ահա այդ պատճառով՝ վրաց պատմագրությունը և երբեմն՝ քաղաքական գործիչները, տարածքային հավակնություններ են ներկայացնում Տաշիրի շրջանի նկատմամբ, այն համարելով վրացական հող: Հայաստանի Առաջին Հանրապետության տարիներին Տաշիրի՝ Վորոնցովկասյի շրջանը, Լոռու «Չեզոք գոտու» կազմում էր:

Ահա մի քանի կարճ հաղորդագրություն, թե ինչպես է խորհրդահայ մամուլը անդրադարձել Տաշիրի՝ Հայաստանի միացմանը:

Վարանցովկան կցվում է Խորհ. Հայաստանին 

Արտժողկոմ ընկեր Մռավյանից ստացված հեռագրի համաձայն Լոռու շրջանի հեղկոմի նախագահ ընկ. Օհանջանյանը ամսի 11-ին մեկնել է Վարանցովկայի շրջանը, որպեսզի այդ շրջանը Խորհ. Հայաստանի հողամասին կցվելու համար պահանջվող ձևականությունները կատարի («Խորհրդային Հայաստան», թիվ 12, 14 հունվար, 1922թ.):

Հունվարի 18-ին գավառային հեղկոմի ներկայացուցիչ ընկ. Օ. Օհանջանյանը Վրաստանից բաժանված շրջանն ընդունեց («Խորհրդային Հայաստան», թիվ 19, 25 հունվար, 1922թ.):

Խորհրդային տարիներին

Տաշիրի շրջանը, որ Խորհրդային Հայաստանում կոչվում էր Կալինինոյի շրջան, կազմավերվել է 1937-ին: Կալինինոյի շրջանի վարչական կենտրոնը Կալինինո (Տաշիր) քաղաքն էր։ Ուներ 1 քաղաք (Կալինինո), 1 քաղաքային և 13 գյուղական խորհուրդ։

Բնակավայրերն էին. 

Բլագոդարնոյե, նախկինում՝ Կիրիլովկա

Գետավան

Դեմուրչիլար, այսօր՝ Գոգավան

Էվլու, այսօր՝ Ձորամուտ

Իլմազլու, այսօր՝ Դաշտադեմ

Լեռնհովիտ

Կաթնառատ

Կրուգլայա Շիշկա

Ղարաիսա, այսօր՝ Մեղվահովիտ

Ղարաղալա, այսօր՝ Նորամուտ

Ղզըլդաշ, այսօր՝ Արծնի

Ղզըլշաֆակ, այսօր՝ Ձյունաշող

Մեդովկա

Շահնազար, այսօր՝ Մեծավան

Միխայելովկա

Նորաշեն

Նովոսելցովո

Պետրովկա

Պրիվոլնոյե

Սարատովկա

Սարչապետ

Սարիար

Սոյուղբուլաղ, այսօր՝ Պաղաղբյուր

Պատրաստեց Թաթուլ Հակոբյանը