Դովեղի օրը՝ հոկտեմբերի 27-ին

1674

Դովեղի համայնքապետարանը տեղեկացնում է, որ 2018 թվականի հոկտեմբերի 27-ին կնշվի գյուղի օրը։ Նախկինում այդ օրը նշվել է հոկտեմբերի 24-ին։ Այս տարի որոշվել է միջոցառումն անց կացնել հոկտեմբերի 27-ին, շաբաթ օրը։

1984-ի հոկտեմբերի 24-ին գյուղի անտառում տեղի է ունեցել բախում հայերի և ադրբեջանցիների միջև՝ անտառի 1800 հեկտար տարածքի պատկանելության շուրջ։

Միջադեպի արդյունքում մարմնական վնասվածքներ ստացածների մեջ է եղել նաև այդ օրերի Խորհրդային Հայաստանի Նախարարների խորհրդի նախագահի տեղակալ Վլադիմիր Մովսիսյանը։

Բոլոր նրանք, ովքեր ցանկություն ունեն մասնակցել հոկտեմբերի 27-ին Դովեղում տեղի ունենալիք միջոցառումներին և ստանալ համապարփակ տեղեկատվություն, պետք է կապվեն Սամվել Գորգինյանի հետ հետևյալ հեռոսահամարով՝ 093 507870։

Դովեղի և գյուղում 1984-ին տեղի ունեցած հայ-ադրբեջանական բախման մասին կարդալ՝

https://www.aniarc.am/2015/08/16/dovegh-kemerli/

Դովեղ. գյուղը, բարեկամները, բնակչությունը, 1984-ի կռիվը