«Դէպի ֆրոնտ». ՀՅԴ Բյուրոյի ՅԱՌԱՋ օրաթերթի 1920թ. սեպտեմբերի 30-ի համարի առաջին էջը

4600

1920 թվականի սեպտեմբերի 29-ին քեմալականները գրավեցին Կարսի մարզի Սարիղամիշ քաղաքը։ Մեկ ամիս անց՝ հոկտեմբերի 30-ին, գրեթե առանց լուրջ կռիվների, ընկավ նաև Կարսը։ Նոյեմբերի սկզբին թուրքերը գրավեցին Ալեքսանդրապոլը։ Դեկտեմբերի 2-ին Հայաստանը խորհրդայնացվեց։

Սեպտեմբերի 30-ից սկսած ամեն համարում ՀՅԴ ՅԱՌԱՋ օրաթերթը «Դէպի ֆրոնտ» կոչով Հայաստանի ժողովրդին կոչ էր անում պայքարի դուրս գալ ընդդեմ ներխուժող թշնամու: