Արցախի ԱԳՆ-ն ողջունել է Իրաքյան Քրդստանի անկախության հանրաքվեի անցկացումը

815

Արցախի արտգործնախարարությունը ողջունել է Իրաքյան Քրդստանում սեպտեմբերի 25-ին տեղի ունեցած անկախության հանրաքվեի անցկացումը:

«Ողջունում ենք Իրաքյան Քրդստանի անկախության հանրաքվեի անցկացումը՝ որպես ՄԱԿ Կանոնադրությամբ և մի շարք միջազգային հիմնարար փաստաթղթերով ամրագրված ժողովուրդների ինքնորոշման և իրենց զարգացման ուղին ինքնուրույն ընտրելու իրավունքի իրացման ակտ:

Հուսով ենք, որ հանրաքվեի արդյունքում ստեղծված իրավիճակը կկարգավորվի խաղաղ միջոցներով՝ հաշվի առնելով տարածաշրջանում կայունության և անվտանգության ապահովման անհրաժեշտությունը»,- ասվում է Արցախի ԱԳՆ տարածած հայտարարության մեջ։

Թեմայի հետ կապված դիտել նաև՝

Իրաքյան Քրդստանի անկախության հանրաքվեն․ Սարգիս Գրիգորյան