Տրապիզոնում
Պոլսի թերթերը հաղորդում են, որ Տրապիզոնի առաջնորդ Գարեգին վարդապետ Խաչատրյանը, այցելելով Զավեն պատրիարքին, ընդարձակ տեղեկություններ է տվել տեղի վիճակի մասին:
Տրապիզոնում կան 400 հայեր, որոնց կեսը որբեր են:
Քաղաքը միլլիականների ձեռքին է, սակայն հանդարտ է նահանգապետի լավ քաղաքականության շնորհիվ: Ամեն ոք զբաղվում է իր գործերով:
Անկարայի հայ որբանոցը
Ամերիկյան նպաստամատույցի անդամներից միսիս Ալենը Անկարա է գնացել և տեսնելով այնտեղի հայ որբանոցի սաների պատառոտված զգեստները, Պոլսից նոր հագուստներ է բերել տվել նրանց համար:
Պելեմետիկից՝ Կոնիա
Պելեմետիկի շրջանում հայերը պաշարված էին չեթեների կողմից: Մասնավոր դիմումներից հետո նրանք անվնաս կերպով Կոնիա փոխադրվեցին, որտեղ նրանց խնամում է Ամերիկյան նպաստամատույց կոմիտեի անդամ միսիս Տուշմանը: Կոնիայի առաջնորդը հանգանակություն է բացել նոր հասնող գաղթականների օգտին:
Յառաջ, ՀՅԴ, թիվ 154, ուրբաթ, 23 հուլիս, 1920 թվական
Լուսանկարում՝ Տրապիզոնի հայ որբանոցի երեխաները