Հայաստանի դպրոցներում աշակերտների թիվը 10 տարում պակասել է 25 տոկոսով` 120 հազարով

2674

2006-2007 թվականներին Հայաստանի դպրոցներում, ըստ Ազգային վիճակագրական ծառայության տվյալների, սովորել է 465,403 աշակերտ։

2016-2017 թվականներին Հայաստանի դպրոցներում սովորել է 346,846 աշակերտ։

Տասը տարվա ընթացքում Հայաստանի դպրոցներում աշակերտների թիվը նվազել է 25 տոկոսով։

Սա է արտագաղթող և ծերացող Հայաստանի իրական պատկերը։

Սերժ Սարգսյանի նախագահության 9․5 տարիներին Հայաստանից հեռացել է ավելի քան 350 հազար մարդ։