Ադրբեջանի բոլշևիկյան կառավարության վերջնագիրը Հայաստանին․ 30 ապրիլ, 1920թ

9210

Հայաստանի կառավարության անունով մայիսի 1-ին անթել հեռագրով Բաքվից ստացվել է հետևյալ տեղեկությունը․

Ադրբեջանյան Խորհրդային Հանրապետության բանվորա-գյուղացիական կառավարությունը հանձինս հեղափոխական կոմիտեի, պահանջում է նախ՝ մաքրել ձեր զորքերից Ղարաբաղի և Զանգեզուրի տերիտորիան, երկրորդ՝ քաշվել դեպի ձեր սահմանները, երրորդ՝ դադարեցնել ազգամիջյան կոտորածը։

Հակառակ դեպքում, Ադրբեջանյան սոցիալիստական խորհրդային հանրապետության հեղափոխական կոմիտեն իրեն կհամարի պատերազմական դրության մեջ Հայաստանի հանրապետության հետ։

Վերջնագրի պատասխանի համար տրվում է 3 օր ժամանակ։

Ադրբեջանյան Խորհրդային Հանրապետության ներքին գործերի կոմիսար Հուսեյնով  

ՅԱՌԱՋ օրաթերթ, ՀՅԴ, թիվ 91, չորեքշաբթի, 5 մայիսի, 1920 թ

Լուսանկարում՝ տեսարան 1920-ականների Բաքվից