Աղին գյուղը գտնվում է Շիրակի մարզի Անիի տարածաշրջանում՝ Ախուրյան գետի ափին՝ Հայաստան-Թուրքիա սահմանին մոտ:
Մաս է կազմում խոշորացված Անի համայնքի, որի կենտրոնը Մարալիկ քաղաքն է:
Անի համայնքը կազմավորվել է 2017 թվականի նոյեմբերին: Համայնքի ընդհանուր բնակչությունը 21 հազարի սահմաններում է, որից ավելի քան 5000-ը՝ Մարալիկում:
Անի համայնքի կազմում Մարալիկ քաղաքից բացի ընդգրկված են հետևյալ գյուղերը՝ Անիավան, Անիպեմզա, Բագարան (Խարկովի հետ միասին), Գուսանագյուղ, Իսահակյան, Լանջիկ, Լուսաղբյուր, Հայկաձոր, Ձիթհանքով, Ձորակապ, Շիրակավան, Ջրափի, Սառնաղբյուր, Սարակապ, Քարաբերդ:
Այս գյուղերը Խորհրդային Հայաստանի Անիի շրջանի բնակավայրերն են:
Անիի շրջանը (մինչև 1961 թվականը՝ Աղինի շրջան), կազմավորվել է 1931 թվականի դեկտեմբերի 31-ին: Տարածությունը կազմել է 429 քառ. կմ: Անիի շրջանը Հայաստանում մարզերի ձևավորումից հետո մտավ Շիրակի մարզի կազմ:
Նախքան Խորհրդային Հայաստանում Անիի (Աղինի) շրջանի ձևավորումը, Արթիկի շրջանի մեջ է մտել:
Աղին գյուղի բնակչության թվաքանակի մասին առաջին հստակ տեղեկատվությունը հանդիպում ենք 1831 թվականին: Զավեն Կորկոտյանի “Խորհրդային Հայաստանի բնակչությունը վերջին հարյուրամյակում (1831-1931)” աշխատության մեջ նշվում է, որ 1831-ին գյուղը ունեցել է 139 բնակիչ, բոլորն էլ հայ:
Աղինի բնակչությունը ըստ տարիների, եղել է հետևյալը.
1831 թվական – 139 հոգի, բոլորը՝ հայ,
1873 թվական – 752 հոգի, բոլորը՝ հայ,
1886 թվական – 868 հոգի, բոլորը՝ հայ,
1897 թվական – 1.004 հոգի (համառուսական՝ ցարական մարդահամար), որից 1001-ը՝ հայեր (հայ-լուսավորչական, հայ-կաթոլիկ), 3-ը՝ իսլամ,
1908 թվական – 1.199 հոգի,
1914 թվական – 1.312 հոգի,
1916 թվական – 1.112 հոգի,
1919 թվական – 1.200 հոգի,
1922 թվական – 692 հոգի, որից 689-ը՝ հայ, 3-ը՝ այլ,
1926 թվական – 443 հոգի (ԽՍՀՄ առաջին մարդահամար), բոլորը՝ հայ,
1931 թվական – 628 հոգի, բոլորը՝ հայ:
Նախախորհրդային շրջանում Անիի շրջանի գյուղերը մաս են կազմել Արթիկի շրջանի:
Կարդալ և դիտել նաև՝