Տավուշի մարզի Իջևանի տարածաշրջանի Լուսահովիտ գյուղը նոր պատմություն ունի: Շուրջ 100 տարի առաջ Խաշթառակից մեկ-երկու ընտանիք բնակություն են հաստատել այդ տարածքում, այն կոչվել է Ծռվիզ և փաստորեն եղել է Խաշթառակի թաղամաս: 1991թ. դարձել է ինքնուրույն բնակավայր և կոչվել Լուսահովիտ:
Մինչև 1978 թ.-ի հունվարի 25-ը կոչվել է Ծռվիզ։
Լուսահովիտի հեռավորությունը Երևանից 147 կմ է, մարզկենտրոնից՝ 14 կմ, բարձրությունը ծովի մակերևույթից՝ 1000 մետր:
1926 թվականի ԽՍՀՄ առաջին մարդահամարի տվյալներով ունեցել է 149 բնակիչ, բոլորը՝ հայ:
Խորհրդային տարիներին Լուսահովիտն ունեցել է.
1939 թվական – 231 հոգի,
1959 թվական – 286 հոգի,
1979 թվական – 319 հոգի:
Լուսանկարում՝ Մորո ձորո սբ. Աստվածածին
Կարդալ և դիտել նաև՝