Մեծ Սեպասար և Փոքր Սեպասար գյուղերի բնակչությունը 1831-1931 թվականներին

3473

Շիրակի մարզի Աշոցքի տարածաշրջանի Մեծ Սեպասար և Փոքր Սեպասար գյուղերը, որոնք միմյանցից բաժանվում են գետով, մաս են կազմում Աշոցք համայնքի:

Գտնվում է Աշոցք գյուղից 6-7 կմ արևմուտք, մարզկենտրոն Գյումրիից՝ 40 կմ, Երևանից՝ 160 կմ հեռավորության վրա` ծովի մակարդակից գրեթե 2000 մետր բարձրության վրա:

Սահմանակից է Աշոցք, Ղազանչի, Թավշուտ, Փոքր Սեպասար, Կրասար համայնքներին:

Մեծ Սեպասարը նախկինում ունեցել է Մեծ Շիշթափա, Շիշթափա Առաջին, Շիշթափա Հայի անունները: Մեծ Սեպասար է վերանվանվել 1946 թ նոյեմբերի 12-ին:

Մեծ Սեպասարի բնակչությունը ըստ հաշվառումների և մարդահամարների (Զավեն Կորկոտյանի “Խորհրդային Հայաստանի բնակչությունը վերջին հարյուրամյակում (1831-1931)”) եղել է հետևյալը.

1831թ. – 64, բոլորը՝ հայ,

1873թ. – 281, բոլորը՝ հայ,

1886թ.- 396, բոլորը՝ հայ,

1897թ.- 620, որից 610-ը՝ հայ, 10-ը՝ այլ (բողոքական,աղանդավոր, եզդի և այլն)

1908թ.- 750,

1914թ.- 825, ըստ Կովկասյան օրացույցի՝ 863,

1916թ.- 796,

1919թ.- 1300, բոլորը՝ հայ,

1922թ.- 738, բոլորը՝ հայ,

1926թ.- 893, որից 884-ը՝ հայ, 9-ը՝ ռուս,

1931թ.- 997, բոլորը՝ հայ:

ԽՍՀՄ մարդահամարների համաձայն.

1939 – 1161,

1959 – 761,

1979 – 846,

1989 – 930:

Փոքր Սեպասարը նախկինում ունեցել է Փոքր Շիշթափա, Շիշթափա Երկրորդ, Շիշթափա Թուրքի անունները: Փոքր Սեպասար է վերանվանվել 1946 թ. նոյեմբերի 12-ին:

Փոքր Սեպասարի բնակչությունը ըստ հաշվառումների և մարդահամարների (Զավեն Կորկոտյանի “Խորհրդային Հայաստանի բնակչությունը վերջին հարյուրամյակում (1831-1931)”) եղել է հետևյալը.

1886թ.- 132, բոլորը՝ կարափափախ,

1897թ.- 177, բոլորը՝  իսլամ,

1908թ.- 189,

1914թ.- 253, բոլորը՝ կարափափախ,

1922թ.- 470, բոլորը՝ հայ,

1926թ.- 362, որից 359-ը՝ հայ, 3-ը՝ թուրք,

1931թ.- 510, բոլորը՝ հայ:

ԽՍՀՄ մարդահամարների համաձայն.

1939 – 491,

1959 – 387,

1979 – 59,

1989 – 163:

Փոքր Սեպասարի բնակիչները նախկինում եղել են կարափափախներ: Ովքե՞ր էին կարափափախները: Բառացի թարգմանաբար՝ “սև գլխարկ” կրողները թյուրքալեզու են, դավանում են սուննի ուղղությանը (Օսմանյան կայսրության տարածքում բնակվողները): 1897 թվականի մարդահամարի տվյալներով՝ Կարսի մարզում կարափափախները կազմում էին ընդհանուր բնակչության 10 տոկոսը՝ շուրջ 30 հազար, և թվաքանակով զիջում էին միայն հայերին, թուրքերին, քրդերին և հույներին:

Լուսանկարում՝ Մեծ Սեպասար, լուսանկարը՝ ՀԵՏՔ-ի