Ղազանչի, Թավշուտ, Կրասար և Գոգհովիտ գյուղերի բնակչությունը 1831-1931 թթ.

4931

ՂԱԶԱՆՉԻ, նախկին անունը՝ Ղայղուլի, Ղայղուլի Ղազանչի

Շիրակի մարզի Աշոցքի տարածաշրջանի Ղազանչի գյուղը մաս է կազմում Աշոցք համայնքի:
Գտնվում է Գյումրի-Ջավախք մայրուղու աջ կողմում, մարզկենտրոն Գյումրիից 35 կմ հեռավորության և ծովի մակերևույթից 2040մ բարձրության վրա: Ղազանչին հիմնադրվել է 1857թ. Ալաշկերտի Իրիցու գյուղից գաղթած հայերի կողմից:

Ղազանչիի բնակչությունը ըստ հաշվառումների և մարդահամարների (Զավեն Կորկոտյանի “Խորհրդային Հայաստանի բնակչությունը վերջին հարյուրամյակում (1831-1931)”) եղել է հետևյալը.

1873թ.- 351, բոլորը՝ հայ,

1886թ.- 537, բոլորը՝ հայ,

1897թ.- 767, որից 764՝ հայ (լուսավորչական, կաթոլիկ), 3-ը՝ ուղղափառ,

1908թ.- 884,

1914թ.- 971, ըստ Կովկասյան օրացույցի՝ 1049,

1916թ.- 1123,

1919թ.- 1000, բոլորը՝ հայ,

1922թ.- 1000, որից 998-ը՝ հայ, 2-ը՝ թրքո-թաթար,

1926թ.- 1142, որից 1137-ը՝ հայ, 5-ը՝ ռուս,

1931թ.- 1315, բոլորը՝ հայ:

ԽՍՀՄ մարդահամարների համաձայն.

1939 – 1408,

1959 – 828,

1970 – 558,

1979 – 764:

ԹԱՎՇՈՒՏ, նախկին անունը՝ Թազաքենդ, Թազագյուղ, Թազագյուղ թուրքի

Շիրակի մարզի Աշոցքի տարածաշրջանի Թավշուտ գյուղը մաս է կազմում Աշոցք համայնքի:

Թավշուտ է վերանվանվել 1967 թվականի հոկտեմբերի 21-ին: Գյուղի բնակչությունը նախկինում եղել են թուրքեր, հավանաբար՝ սուննի կարափափախներ:

Գտնվում է մարզկենտրոնից 44 կմ հյուսիս, Ծաղկաշեն գետի աջափնյա շրջանում։

Թավշուտի բնակչությունը ըստ հաշվառումների և մարդահամարների (Զավեն Կորկոտյանի “Խորհրդային Հայաստանի բնակչությունը վերջին հարյուրամյակում (1831-1931)”) եղել է հետևյալը.

1886թ.- 129, բոլորը՝ այլ (Կորկոտյանը նշում է հետևյալ ազգային խմբերը՝ հայ, թաթար և այլ),

1897թ.- 166, բոլորը՝ իսլամ,

1908թ.- 40,

1914թ.- 193,

1922թ.- 188, որից 183-ը՝ հայ, 5-ը՝ այլ,

1926թ.- 224, բոլորը՝ հայ,

1931թ.- 360, բոլորը՝ հայ:

ԽՍՀՄ մարդահամարների համաձայն.

1939 – 406,

1959 – 387,

1970 – 352,

1979 – 356:

ԿՐԱՍԱՐ, նախկին անունը՝ Ղուրդբուլաղ

Շիրակի մարզի Աշոցքի տարածաշրջանի Կրասար գյուղը մաս է կազմում Աշոցք համայնքի:

Կրասար է վերանվանվել 1946 թվականի նոյեմբերի 12-ին:

Գտնվում է Աշոցք գյուղից 4 կմ հյուսիս-արևմուտք, մարզկենտրոնից՝ 34 կմ հեռավորության վրա: Նախկինում մտել է Երևանի նահանգի Ալեքսանդրապոլի գավառի մեջ: Տեղադրված է Ախուրյան գետի հովտում` ծովի մակարդակից 2000 մ բարձրության վրա:
Կրասարի բնակչությունը ըստ հաշվառումների և մարդահամարների (Զավեն Կորկոտյանի “Խորհրդային Հայաստանի բնակչությունը վերջին հարյուրամյակում (1831-1931)”) եղել է հետևյալը.
1886թ.- 234, բոլորը՝ հայ,

1897թ.- 311, բոլորը՝ հայ (լուսավորչական, կաթոլիկ),

1908թ.- 370,

1914թ.- 407, ըստ Կովկասյան օրացույցի՝ 441,

1916թ.- 417,

1919թ.- 500, բոլորը՝ հայ,

1922թ.- 425, բոլորը՝ հայ,

1926թ.- 349՝ բոլորը՝ հայ,

1931թ.- 429, բոլորը՝ հայ:

ԽՍՀՄ մարդահամարների համաձայն.

1939 – 604,

1959 – 350,

1970 – 387,

1979 – 352:

ԳՈԳՀՈՎԻՏ, նախկին անունը՝ Թաքնալի

Շիրակի մարզի Աշոցքի տարածաշրջանի Գոգհովիտ գյուղը մաս է կազմում Սարապատ համայնքի, որի վարչական կենտրոնը Թորոսգյուղն է:

Սարապատ համայնքի մեջ են մտնում Թորոսգյուղ, Արփենի, Բաշգյուղ, Գոգհովիտ, Լեռնագյուղ, Կաքավասար, Հարթաշեն, Հողմիկ, Ձորաշեն, Սալուտ, Սարապատ, Վարդաղբյուր, Ցողամարգ և Փոքր Սարիար բնակավայրերը:

Գոգհովիտի բնակչությունը ըստ հաշվառումների և մարդահամարների (Զավեն Կորկոտյանի “Խորհրդային Հայաստանի բնակչությունը վերջին հարյուրամյակում (1831-1931)”) եղել է հետևյալը.

1831թ. – 153, բոլորը՝ հայ,

1873թ. – 404, բոլորը՝ հայ,

1886թ.- 521, բոլորը՝ հայ,

1897թ.- 473, որից 468-ը՝ հայ, 5-ը՝ այլ (բողոքական,աղանդավոր, եզդի և այլն)

1908թ.- 645,

1914թ.- 710, ըստ Կովկասյան օրացույցի՝ 679,

1916թ.- 624,

1919թ.- 705, բոլորը՝ հայ,

1922թ.- 393, բոլորը՝ հայ,

1926թ.- 411, բոլորը՝ հայ,

1931թ.- 484, բոլորը՝ հայ:

ԽՍՀՄ մարդահամարների համաձայն.

1970 – 438,

1979 – 359:

Լուսանկարը՝ Կրասարի կամուրջը