Ձորաշեն (Ղարաքիլիսա 3-րդ) գյուղի բնակչությունը 1873-1931 թթ.

4764

Ձորաշեն գյուղը մաս է կազմում Սարապատ համայնքի:

Սարապատ համայնքի մեջ են մտնում Թորոսգյուղ, Արփենի, Բաշգյուղ, Գոգհովիտ, Լեռնագյուղ, Կաքավասար, Հարթաշեն, Հողմիկ, Ձորաշեն, Մուսայելյան, Սալուտ, Սարապատ, Վարդաղբյուր, Ցողամարգ և Փոքր Սարիար բնակավայրերը:

Ձորաշենը այսօր ունի շուրջ 180 բնակիչ և սահմանակից է Սարապատ,Կաքավասար, Սարալանջ համայնքների:

Ձորաշենի բնակչությունը ըստ հաշվառումների և մարդահամարների (Զավեն Կորկոտյանի “Խորհրդային Հայաստանի բնակչությունը վերջին հարյուրամյակում (1831-1931)”) եղել է հետևյալը.

1873թ.- 323, բոլորը՝ հայ,

1886թ.- 332, բոլորը՝ հայ,

1897թ.- 383, որից 376-ը՝ հայ (լուսավորչական, կաթոլիկ), 7-ը՝ այլ (բողոքական, աղանդավոր, եզդի և այլն),

1908թ.- 379,

1914թ.- 417, ըստ Կովկասյան օրացույցի՝ 582,

1916թ.- 502,

1919թ.- 626, բոլորը՝ հայ,

1922թ.- 411, բոլորը՝ հայ,

1926թ.- 507, բոլորը՝ հայ,

1931թ.- 601, բոլորը՝ հայ:

Գյուղը Աշոցքի տարածաշրջանում է, գտնվում է Աշոցք գյուղից 21-22կմ հարավ-արևելք, մարզկենտրոն Գյումրիից 39 կմ հեռավորության վրա: Տեղադրված է Չիչկան գետի ձախափնյակում` մեղմաթեք սարալանջի վրա` ծովի մակարդակից 1970մ բարձրության վրա:

Նախկինում ունեցել է Ղարաքլիսա Երրորդ, Ղարաքիլիսա Ձորի, Ղարաքիլիսա Փոքր, Ղարաքիլիսա Նոր անվանումները: Զորաշեն է վերանվանվել 1935 թ հունվարի 3-ին:
Նախկինում մտել է Երևանի նահանգի Ալեքսանդրապոլի գավառի մեջ:

Դիտել և կարդալ՝