Ադրբեջանի զինված ուժերում 2017-ի առաջին կեսին գրանցվել է 38 կորուստ

1012

2017թ․ առաջին կիսամյակում Ադրբեջանի զինված ուժերում գրանցվել է առնվազն 38 կորուստ․ այսպիսի տվյալներ է բերում Meydan TV-ն՝ վկայակոչելով Ռազմական հետազոտությունների կասպյան ինստիտուտի զեկույցը։

16-ը զոհվել է մարտական, 22-ը՝ ոչ մարտական պայմաններում։

Ինստիտուտի տվյալներով՝ Ադրբեջանի ԶՈՒ 16 զինծառայող զոհվել է շփման գծում։

Ըստ ՍիվիլՆեթի՝ հաղորդվում է նաև, որ «3 զինծառայող մահացել է հիվանդություններից, 3-ը՝ դժբախտ պատահարներից, 4-ը ինքնասպան է եղել։ 7 զինծառայող մահացել է առեղծվածային պայմաններում, 2-ը զոհվել է ծառայակիցների գնդակից, 3-ը զոհվել է ճանապարհատրանսպորտային պատահարի հետևանքով»։

Ռազմական հետազոտությունների կասպյան ինստիտուտի զեկույցում նշվում է, որ զոհվածների թվում կար 13 գերակետիկ, 17 զինվոր, 1 ենթասպա, 7 սպա։ 33 զինծառայող ծառայում էին Ադրբեջանի ՊՆ-ում, 4-ը՝ Պետական սահմանային ծառայությունում, 1-ը՝ ներքին զորքերում։

«Ռազմական գործողությունների արդյունքում զոհվել է առնվազն 5 խաղաղ բնակիչ, մեկը պայթել է ականի վրա, 4-ը զոհվել են չպարզված հանգամանքներում։ Մեկը գերեվարվել է»,- նշում է ինստիտուտը։

Լուսանկարում՝ Իլհամ Ալիևը և ՊՆ Զաքիր Հասանովը առաջնագծում

Կարդալ նաև՝

Արցախյան պատերազմում և 1994-ից ի վեր հայկական կողմի զոհերի ընդհանուր թիվը՝ 9.700

Արցախյան պատերազմում և 1994-ից ի վեր հայկական կողմի զոհերի ընդհանուր թիվը՝ 9.700