«Շատ երջանիկ եմ, ոգևորված. շատ բան չկա ասելու, պարզապես պետք է վայելել այս պահը»

1010

«Շնորհակալություն թիմակիցներիս, նրանց շնորհիվ եմ կարողանում այսքան գոլեր խփել: Շատ երջանիկ եմ, որ այսօր՝ եզրափակչում, ևս գոլ խփեցի: Բոլորն անընդհատ ասում էին, որ եզրափակչում գոլ եմ խփելու: «Սելթայի» հետ անցկացրած պատասխան խաղից հետո ամեն օր երազում էի եզրափակչում գոլ խփելու մասին: Եվ խփեցի՝ շնորհիվ իմ թիմակիցների:

Շատ երջանիկ եմ, շատ ոգևորված: Շատ բան չկա ասելու, պարզապես պետք է վայելել այս պահը»,- ասել է Մխիթարյանը Եվրոպա լիգայի եզրափակչում 2:0 հաշվով «Այաքս»-ին հաղելուց հետո, գրում է Արմսպորտը: