Թրամփը Սբ Հարության տաճարում հանդիպել Երուսաղեմի Հայոց պատրիարքի, հոգևոր հայրերի հետ

923

 

Իսրայելում այցով գտնվող ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը այցելել է Սբ Հարության տաճար, հանդիպում ունեցել Հայ առաքելական, Հույն ուղղափառ և կաթոլիկ եկեղեցիների հոգևոր հայրերի հետ։

Երեք եկեղեցիները տնօրինում են Սբ Հարության տաճարը՝ քրիստոնեության գլխավոր սրբավայրերից մեկը, որտեղ, ըստ ավանդության, թաղված է եղել Հիսուս Քրիստոսը։

Երուսաղեմի հայոց պատրիարքության Ֆեյսբուքյան էջում հրապարակվել է Նուրհան արքեպիսկոպոս Մանուկյանի և այլ հոգևորականների լուսանկարները Դոնալդ Թրամփի հետ։