Կարմրավան և Հարթաշեն գյուղերի բնակչությունը 1873-1931 թվականներին

3549

Կարմրավան և Հարթաշեն գյուղերը Խորհրդային Հայաստանի ժամանակաշրջանում մտնում էին Ղուկասյանի շրջանի Զույգաղբյուր գյուղական խորհրդի կազմ:

Ղուկասյանի շրջանը կազմավորվել է 1937 թվականի դեկտեմբերի 31-ին՝ 547 քառակուսի կիլոմետր տարածքի վրա՝ իր մեջ ներառելով 9 գյուղական խորհուրդներ ընդհանուր 26 բնակավայրերով:

Այսօր Կարմրավան գյուղը մաս է կազմում Աշոցք համայնքի:

Աշոցք համայնքի կազմում ընդգրկված են Աշոցք, Բավրա, Զույգաղբյուր, Թավշուտ, Կարմրավան, Կրասար, Ղազանչի, Մեծ Սեպասար, Սարագյուղ, Սիզավետ և Փոքր Սեպասար բնակավայրերը:

Կարմրավանը տեղադրված է Գյումրի-Աշոցք ավտոմայրուղու ձախ կողմում: Նախկինում մտել է Երևանի նահանգի Ալեքսանդրապոլի գավառի մեջ: Գյուղը գտնվում է Ախուրյան գետի հովտում` ծովի մակարդակից 2060մ բարձրության վրա:

Կարմրավանը գտնվում է Աշոցքից 2 կմ հարավ, մարզկենտրոն Գյումրիից՝ 32 կմ հեռավորության վրա:

Կարմրավանը նախկինում ունեցել է Կզըլքիլիսա, Կզըլքիլիսա Նոր, Ղզըլքիլիսա Հայկական անվանումները: Կզըլքիլիսան Կարմրավան է վերանվանվել 1935 թ. հունվարի 3-ին:

Կարմրավանի բնակչությունը ըստ հաշվառումների և մարդահամարների (Զավեն Կորկոտյանի “Խորհրդային Հայաստանի բնակչությունը վերջին հարյուրամյակում (1831-1931)”) եղել է հետևյալը.

1873թ.- 255, բոլորը՝ հայ,

1886թ.- 299, բոլորը՝ հայ,

1897թ.- 350, որից 344-ը՝ հայ, 6-ը՝ իսլամ,

1908թ.- 424,

1914թ.- 466, ըստ Կովկասյան օրացույցի՝ 554,

1916թ.- 473,

1919թ.- 804, բոլորը՝ հայ,

1922թ.- 206, բոլորը՝ հայ,

1926թ.- 296, բոլորը՝ հայ,

1931թ.- 326, բոլորը՝ հայ:

Համաձայն Շիրակի մարզպետարանի կայքի տվյալների, Կարմրավանը ներկայումս ունի 234 բակիչ:

Հարթաշեն գյուղը մաս է կազմում Սարապատ համայնքի:

Սարապատ համայնքի մեջ են մտնում Թորոսգյուղ, Արփենի, Բաշգյուղ, Գոգհովիտ, Լեռնագյուղ, Կաքավասար, Հարթաշեն, Հողմիկ, Ձորաշեն, Մուսայելյան, Սալուտ, Սարապատ, Վարդաղբյուր, Ցողամարգ և Փոքր Սարիար բնակավայրերը:

Հարթաշենը գտնվում է Աշոցք գյուղից 5-6 կմ հարավ-արևելք, մարզկենտրոն Գյումրիից՝ 34 կմ հեռավորության վրա: Տեղադրված է փոքրիկ գետակի հովտում, հարթավայրում` ծովի մակարդակից 2030 մետր բարձրության վրա:

Նախկինում մտել է Երևանի նահանգի Ալեքսանդրապոլի գավառի մեջ:

Նախկինում ունեցել է Դուզխարաբ, Դուզքենդ, Դուզքենդ Ներքին, Խըշ-Խըչ, Ղայղուլի, Ղայղուլի Դուզքենդ անվանումները: Հարթաշեն է վերանվանվել 1946-ի նոյեմբերի 12-ին:

Հարթաշենի բնակչությունը ըստ հաշվառումների և մարդահամարների (Զավեն Կորկոտյանի “Խորհրդային Հայաստանի բնակչությունը վերջին հարյուրամյակում (1831-1931)”) եղել է հետևյալը.

1873թ.- 328, բոլորը՝ հայ,

1886թ.- 424, բոլորը՝ հայ,

1897թ.- 428, բոլորը՝ հայ,

1908թ.- 532,

1914թ.- 585, ըստ Կովկասյան օրացույցի՝ 692,

1916թ.- 706,

1919թ.- 980, բոլորը՝ հայ,

1922թ.- 403, բոլորը՝ հայ,

1926թ.- 442, բոլորը՝ հայ,

1931թ.- 509, բոլորը՝ հայ:

Համաձայն Շիրակի մարզպետարանի կայքի տվյալների, Հարթաշենը ներկայումս ունի 136 բակիչ:

Լուսանկարում՝  Կարմրավան գյուղից պատկեր, լուսանկարը՝ ՀԵՏՔ-ի

Կարդալ և դիտել՝