Երևանի նահանգը 1917 թվականին. վարչական բաժանում, բնակչություն, ազգային կազմ

7283

1917 թվականի դրությամբ (Ռոմանովների Ռուսաստանի անկման տարին) Ցարական Ռուսաստանի մաս կազմող Անդրկովկասը բաժանված էր 9 վարչատարածքային հատվածների՝ 5 նահանգ (губерния), 3 շրջան (область) և 1 մարզ (округ).

Երևանի նահանգ – Эриванская губерния

Ելիզավետպոլի նահանգ – Елисаветпольская губерния

Բաքվի նահանգ – Бакинская губерния

Թիֆլիսի նահանգ – Тифлисская губерния

Քութայիսի նահանգ – Кутаисская губерния

Կարսի շրջան – Карсская область

Բաթումի շրջան – Батумская область 

Դաղստանի շրջան – Дагестанская область

Զաքաթալի մարզ – Закатальский округ (այսօր մաս է կազմում Ադրբեջանի, հիմնականում բնակեցված է մուսուլման վրացիներով՝ սաինգիլոներով, ինչպես նաև՝ կովկասյան ժողովուրդներով)

Երևանի նահանգը, որի մի հատվածի վրա 1918-ի մայիսին ստեղծվեց Հայաստանի Առաջին Հանրապետությունը (սկզբնական շրջանում՝ մոտ 12 հազար քառակուսի կիլոմետր), բաժանված էր 7 գավառների, որոնք ռուսերենով անվանվում էին уезд:

գավառ գավառային քաղաք տարածքը՝ վերստով2 բնակչությունը ըստ 1897թ.
1 Ալեքսանդրապոլ Ալեքսանդրապոլ (30. 616 բնակիչ) 3303,7 165.503 բնակիչ
2 Նախիջևան Նախիջևան (8.790 բնանիչ) 3858,8 100.771 բնակիչ
3 Նոր Բայազետ Նոր Բայազետ (8.486 բնակիչ) 4156,8 122.573 բնակիչ
4 Սուրմալուի գյուղ Իգդիր (4.680 բնակիչ) 3241,0 89.055 բնակիչ
5 Շարուր-Դարալագյազ գյուղ Բաշ-Նորաշեն (867 բնակիչ) 2611,8 76.538 բնակիչ
6 Երևան Երևան (29.006 բնակիչ) 2664,2 150.879 բնակիչ
7 Էջմիածին Վաղարապատ (5.267 բնակիչ) 3390,1 124.237 բնակիչ

 

1897 թվականին Ցարական Ռուսաստանում անցկացված առաջին և վերջին մարդահամարի համաձայն՝ Երևանի նահանգում բնակչության թիվը կազմել է 829. 556 հոգի, որից՝

հայեր – 441.000

կովկասյան թաթարներ – 313.176

քրդեր – 49.389

ռուսներ – 15.937

այլ ազգեր – 10.054:

Հայերը մեծամասնություն էին կազմում Ալեքսանդրապոլի գավառում՝ շուրջ 86 տոկոս, Նոր Բայազետի գավառում՝ ավելի քան 66 տոկոս, Էջմիածնի գավառում՝ գրեթե 62.5 տոկոս: Սուրմալուի գավառում կովկասյան թաթարների թիվը շուրջ 46.5 տոկոս է, հայերինը՝ 30.4 տոկոս, քրդերինը՝ 21.4 տոկոս: Մյուս երեք գավառներում՝ Երևան, Շարուր-Դարալագյազ, Նախիջևան, մեծամասնություն էին կազմում կովկասյան թաթարները:

Երևանի նահանգի գավառների ազգային կազմը ըստ 1897թ. մարդահամարի.

 

գավառ հայեր կովկասյան թաթարներ քրդեր ռուսներ ասորիներ
ամբողջ նահանգում 53,2 % 37,8 % 6,0 % 1,6 %
Ալեքսանդրապոլ 85,5 % 4,7 % 3,0 % 3,4 %
Նախիջևան 34,4 % 63,7 %
Նոր Բայազետ 66,3 % 28,3 % 2,4 % 2,2 %
Սուրմալու 30,4 % 46,5 % 21,4 %
Շարուր-Դարալագյազ 27,1 % 67,4 % 4,9 %
Երևան 38,5 % 51,4 % 5,4 % 2,0 % 1,5 %
Էջմիածին 62,4 % 29,0 % 7,8 %