Կարեն Կարապետյանը այս փոսերով է՞ 3.2 միլիարդ դոլարի օտարերկրյա ներդրումներ բերելու

1457

Այս լուսանկարում պատկերված ճանապարհը տանում է դեպի Հայաստանի ֆինանսական մայրաքաղաք Դիլիջան:

Սա նաև Հայաստան-Վրաստան միջպետական ճանապարհն է:

Նախընտրական շրջանում վարչապետ Կարեն Կարապետյանը այս ճանապարհներով էր քարոզարշավի մեկնում Տավուշի մարզ և միլիոնավոր դոլարների ներդրումներ ու հազարավոր աշխատատեղեր խոստանում բնակիչներին:

Ճիշտ է, երբ Կարապետյանը անցնում էր այս ճանապարհով, փոսերը լցում էին հողով, որպեսզի վարչապետը փափուկ անցնի, նրա ծառայողական և ուղեկցող մի քանի ավտոմեքենաները չցեխոտվեն:

Իսկ սա Հայաստան-Արցախ և Հայաստան-Իրան միջպետական ճանապարհի Սյունիքի հատվածներից մեկն է:

Հայաստանի այսօրվա միջպետական, հանրապետական և միջհամայնքային ճանապարհները սարսափելի վիճակում են:

Իշխող ՀՀԿ-ն և վարչապետ Կարեն Կարապետյանը Սյունիքի մարզում ևս միլիոնավոր դոլարների ներդրումների խոստումներ են շռայլում:

Հայաստանից դեպի Իրան և Վրաստան միջպետական ճանապարհներին տասնյակ հազարավոր փոսեր կան:

Հայաստանի ճանապարհները այսքան անանցանելի և փոսառատ են եղել միայն Արցախյան պատերազմի տարիներին, երբ ամեն ինչ կամ գրեթե ամեն ինչ ուղղվում էր պատերազմի հաղթանակի համար:

Կարդալ նաև՝

https://www.aniarc.am/2017/04/07/foreign-investments-in-armenian-and-georgia-in-2016/