Կենտրոնական ընտրական հանձնաժողովի նախագահ Տիգրան Մուկուչյանը ասել է, որ ժամը 20:00-ի դրությամբ՝ ընտրատեղամասերի փակվելուց հետո, ընտրություններին մասնակցել է քվեարկության իրավունք ունեցող քաղաքացիների գրեթե 61 տոկոսը:
Ըստ Մուկուչյանի ներկայացրած տվյալների՝ ընտրություններին մասնակցել է 1 միլիոն 574 հազար 947 քաղաքացի:
Հայաստանում ընտրելու իրավունք ուներ 2.587.706 մարդ: