Տեր-Պետրոսյանի հումորը. «Ձեզ միայն բութը կփրկի»

1416

Հայաստանի առաջին նախագահ, Կոնգրես-ՀԺԿ դաշինքի ղեկավար Լեւոն Տեր-Պետրոսյանը այսօր, ապրիլի 2-ին, մասնակցել է խորհրդարանական քվեարկությանը:

«Քվեարկեցի հանուն քաղաքացիական պարտքս կատարելու», – լրագրողներին ասել է Տեր-Պետրոսյանը:

Ի դեպ, մատնահետք ստուգող սարքը չէր կարողանում ֆիքսել Տեր-Պետրոսյանի մատնահետքը։ Նա հերթով մատները դրեց սարքի էկրանին, ապա կատակեց՝ «ձեզ միայն բութը կփրկի»։

Իսկ հարցին, թե ինչու իր մատները չէր ճանաչում սարքը, առաջին նախագահն ասել է, որ դա պայմանավորված է գյուղատնտեսական աշխատանքներով։