Փորձված ընտրակեղծարարների միամտորեն բռնվելն է վրդովեցրել ՀՀԿ-ին. Կարեն Անդրեասյան

1802

Հայաստանի Մարդու իրավունքների նախկին պաշտպան Կարեն Անդրեասյանը Ֆեյսբուքի իր էջում անդրադարձել է ՀՀԿ-ի օգտին աշխատող դպրոցի և մանկապարտեզների տնօրենների աղմկահարույց բացահայտմանը.

Դպրոցի տնօրենների ձայն հավաքելու ակնհայտ հակաիրավական փաստը չէ, որ վրդովեցնում է այսօրվա այսպիսի իշխանությանը, այլ այն, որ փորձված բազմաթիվ ընտրակեղծարարներ այդպես միամտորեն բռնվել են:

Իմ խորին համոզմամբ, Հանրապետական կուսակցությունում հիմա չեն քննարկում կրթօջախները այս ամոթալի ու հակաբարոյական վիճակից դուրս բերելու հարցը, այլ մտմտում են, թե ինչպես մաքրվեն միջազգային գործընկերների մոտ, որպեսզի նրանք այս ընտրությունները ճանաչեն լավագույնը՝ հայոց պատմության մեջ:

Այնտեղ քննարկում են նաև նման մութ գործերը ավելի զգույշ անելու և օր օրի զարգացող հասարակությանը ավելի արդյունավետ «ֆռռացնելու» գերխնդիրը: