Վիգեն Սարգսյան. Ինձ զարմացնում է Սեյրան Օհանյանի բացահայտ պայքարը ՀՀԿ-ի դեմ

2233

Պաշտպանության նախարար Վիգեն Սարգսյանը, ով ամիսներ առաջ է դարձել իշխող ՀՀԿ-ի անդամ, «Ազատության» «Տեսակետների խաչմերուկ» հաղորդման ժամանակ ասել է, որ հետևում է քարոզարշավի ընթացքին, և իրեն հատկապես զարմացնում է պաշտպանության նախկին նախարար, «Օհանյան-Րաֆֆի-Օսկանյան» դաշինքի ցուցակը գլխավորող Սեյրան Օհանյանի «բացահայտ պայքարը հենց Հանրապետական կուսակցության դեմ»։

«Եթե նայեք 25 տարվա պատմությունը, նախ կտեսնեք, որ սա առաջին դեպքը չէ, որ քաղաքական տարբերություններ կարող են լինել, ասենք, պաշտպանության ներկա և նախկին նախարարների միջև։ Առհասարակ դա քաղաքական երկխոսության նաև մի մասն է, և նորմալ է, եթե նախկին նախարարն իր կառավարման ընթացքում՝ պաշտպանության ոլորտում, ներկայացներ այլ քաղաքական ուժ։ Ամեն մեկի ընտրության հարցն է, թե ոնց է ինքն ուզում մոտենալ իր անցած ճանապարհին, իր ապագայի տեսլականին։ Ճիշտն ասած, հետևում եմ մի թեթև քարոզարշավին, ինձ շատ բան շատ է զարմացնում՝ ինձ զարմացնում է այդ բացահայտ պայքարը հենց Հանրապետականի դեմ, որը պարոն Օհանյանն անձամբ է հայտարարել, որ «պայքարելու ենք Հանրապետական կուսակցության դեմ», զարմացնում է իր պատրաստակամությունը՝ ջերմ երկխոսության մի շարք ուժերի հետ, որոնց հետ իր հարաբերություններն ինձ շատ լավ հայտնի էին դեռ նախկինից»,- հայտարարել է Վիգեն Սարգսյանը՝ չցանկացավ անուններ նշել։

Լուսանկարը՝ Ֆոտոլուրի, ինտերնետի բաց աղբյուրից

 

Կարդալ նաև՝ 

Վիգեն Սարգսյանի ուղին. Արարքցյանի խորհրդական, Սերժի ռեֆերենտ, Քոչարյանի օգնական