«Եռաբլուրը» չի կարելի խառնել որևէ այլ թեմայի հետ». Վիգեն Սարգսյանը՝ Հաց բերողի մասին

1333

«Ցանկացած հայ մարդու մահը, հատկապես երիտասարդի մահը, միշտ էլ ցավալի է», ասել է պաշտպանության նախարար Վիգեն Սարգսյանը՝ անդրադառնալով «Հաց բերող» Արթուր Սարգսյանի մահվան փաստին, հաղորդում է aysor.am-ը։

«Եռաբլուրը» զինվորական պանթեոն է, այնտեղ հանգչում են մարդիկ, ովքեր զոհվել են մարտական գործողությունների ժամանակ կամ ունեցել են բացառիկ ներդրում բանակաշինության գործում։ Այնտեղ չկան այլ հուղարկավորվածներ։ Որպես պաշտպանության նախարար՝ համարում եմ, որ չի կարելի «Եռաբլուրը» խառնել որևէ այլ թեմայի հետ, անկախ նրանից, թե ինչ հանգամանքեր կան։ Հատկապես երբ կա հարցի քաղաքական բնույթ՝ «Եռաբլուրը» չպետք է քաղաքականացվի», ասել է Սարգսյանը։