Ադրբեջանը ճանաչում է Հայաստանի տարածքային ամբողջականությունը. Իլհամ Ալիև

1635

Ադրբեջանը ճանաչում է Հայաստանի տարածքային ամբողջականությունը, հայտարարել է Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը:

«Մենք ճանաչում ենք նրանց [Հայաստանի] տարածքային ամբողջականությունը, մենք հայտարարել ենք այդ մասին, մենք ճանաչում ենք բոլոր երկրների տարածքային ամբողջականությունը», – «Ինտերֆաքս-Ազերբայջան» լրատվական գործակալության փոխանցմամբ՝ ասել է Ալիևը ադրբեջանցիներին ուղղված իր ուղերձում:

«Հեռու չէ այն օրը, երբ Ադրբեջանը և Հայաստանը կկարգավորեն իրենց միջև գոյություն ունեցող հարցերը, կստորագրեն խաղաղության պայմանագիր, և Հարավային Կովկասի երկրները կսկսեն աշխատել եռակողմ ձևաչափով ապագա համագործակցության վրա»,- վստահեցրել է Ալիևը:

Աղբյուրը՝ Ազատություն