Հաց բերողը՝ Արթուր Սարգսյան․ կյանքը և անմահությունը

5723

Հաց բերողը՝ Արթուր Սարգսյանը, ծնվել է 1968 թվականի օգոստոսի 9-ին Երևանում։

Մասնակցել է Արցախյան ազատամարտին։ Հրազենային վիրավորում է ստացել դիրքեր հաց տանելու ժամանակ։

Զբաղվել է փայտի փորագրությամբ։ 1996-2016 թվականներին իր ստեղծած աշխատանքները վաճառել է Վերնիսաժում։

Սարգսյանը սովորել է Երևանի Ֆիզմաթ դպրոցում։ 1992 թվականին գերազանցությամբ ավարտել է Երևանի պոլիտեխնիկական ինստիտուտի ավտոմատիկա և հեռուստամեխանիկա բաժինը։

2016 թվականի հուլիսի 26-ին առավոտյան Արթուր Սարգսյանն իր անձնական մեքենայով ճեղքել է Էրեբունու ոստիկանական գումարտակի ոստիկանական պատնեշը և սնունդ է հասցրել այն գրաված և այդ պահին այնտեղ 10 օր գտնվող «Սասնա Ծռերին»։

Արթուր Սարգսյանին և նրա արարքին երգահան Արմեն Մովսիսյանն ու բառերի հեղինակ Խաչիկ Մանուկյանը նվիրել են «Հաց եմ բերել, տղերք» երգը։ «Հաց բերողին» երգ են նվիրել նաև Եղիշե Պետրոսյանը և Լևոն Ղարիբյանը։

Դիտել նաև՝

«Հաց բերող»-ի զրույցը «Հետք»-ի հետ