«Հաց բերողը» մահացավ

1518

Այսօր «Արմենիա» բժշկական կենտրոնի վերակենդանացման բաժանմունքում մահացել է Հաց բերողը՝ Արթուր Սարգսյանը։ ՍիվիլՆեթի հետ զրույցում կենտրոնի բուժական գծով տնօրեն Արսեն Գրիգորյանը նշել է, որ Արթուր Սարգսյանը մի քանի օր առաջ ինքնակամ լքել էր հիվանդանոցը, գնացել էր տուն։ Սակայն երեկ ծանր վիճակով՝ աճուկային ճողվածքի բորբոքմամբ տեղափոխվել է կրկին կենտրոնի վերակենդանացման բաժանմունք։

Սարգսյանին երեկ վիրահատել են, այսօր, սակայն, նա ուշքի չգալով՝ մահացել է։