Երեք նախագահներից միակը, որի ժամանակ Հայաստանն ու Արցախը հող են կորցրել 1994-ից ի վեր

955

Սերժ Սարգսյանը Հայաստանի երեք նախագահներից միակն է, որի ժամանակ Հայաստանն ու Արցախը հող են կորցրել: 2016-ի Ապրիլյան 4-օրյա պատերազմի ընթացքում հայկական կողմը կորցրեց 800 հեկտար տարածք Թալիշի և Լելե-թեփեի՝ Վարազաթմբի բարձունքներում:

2016 թվականի մայիսի 17-ին Վիեննայից Երևան վերադարձի ճանապարհին, օդանավում, Սերժ Սարգսյանը ասել է. «Ռազմավարական առումով կամ մարտավարական առումով այդ տարածքները որևէ նշանակություն չունեն: Զուտ հոգեբանական առումով, այո, ադրբեջանցիները կարող են իրենց ժողովրդին համոզել, որ ինչ որ մի արդյունքի հասել են: Բայց ուզում եմ մի համեմատություն անել: 800 հեկտար և յուրաքանչյուր հեկտարի համար մեկ զոհ և երկու վիրավոր ենթադրենք: Ճիշտ թվերը միայն իրենք գիտեն: Բայց նույնիսկ եթե կես զոհ և մեկ վիրավոր, էլի շատ է: Համեմատե՛ք, տեսե՛ք՝ այդ 800 հազար հեկտարը գրավելու համար ինչքան զոհ պիտի տային: Երբ ես ասում եմ՝ մեր զինված ուժերը իրենց խնդիրը կատարեցին, հավատացե՛ք, մեր զինված ուժերը ի վիճակի էին այդ ստատուս քվոն վերականգնել: Ընտրության խնդիր էր: Արդյոք արժեր այդ 800 հեկտարի համար զոհել ևս 35-40 կամ 80 հայրենասեր տղաների, որոնց կարիքը մենք դեռևս շատ ենք ունենալու: Երևանում, սրճարանում նստած քարտեզներ են գծում, ուղիներ են ցույց տալիս: Ես այդպիսի մարդկանց առաջարկում եմ՝ իրենք գնան վերցնեն և ոչ թե ուրիշներին խորհուրդ տան, հասկանան իրավիճակը և գնահատեն արժեքը մետրի և մարդու»: