Նիկոլ Փաշինյան․ Մարտի 1-ի գլխավոր մեղավորները՝ Ռոբերտ Քոչարյան և Սերժ Սարգսյան

4668

2008 թվականի Մարտի 1-ի զոհերի հիշատակը հարգելու համար այսօր «Մոսկվա» կինոթատրոնի հարակից տարածքից քայլերթով դեպի Ալեքսանդր Մյասնիկյանի արձան գնացին «Ելք» դաշինքի անդամները, գրում է Ա1 պլյուսը:

«Ամենավատ մղձավանջում անգամ անհնար է պատկերացնել, որ  պետությունը իր սեփական ժողովրդի դեմ կօգտագործի մարտական զենք»,- ասել է Նիկոլ Փաշինյանը:

Սպանությունների մեղավորները պատժված չեն, քանի որ դա շղթայական էֆեկտով կբերի  գլխավոր մեղավորների վրա. «Տեղի ունեցածի գլխավոր մեղավորները երկուսն են: Այդ ժամանակ նախագահի պաշտոնը զբաղեցնող Ռոբերտ Քոչարյանը և վարչապետի պաշտոնը զբաղեցնող Սերժ Սարգսյանը»: