Ադրբեջանում Ռուսաստանի դեսպանը այցելել է Ջոջուք Մերջանլի, իսկ ԱՄՆ դեսպանը՝ հրաժարվել

819

Ադրբեջանի Փախստականների և բռնի տեղահանվածների պետական կոմիտեն երեկ՝ փետրվարի 15-ին, Բաքվում հավատարմագրված օտարերկրյա պետությունների դիվանագետների և միջազգային կազմակերպությունների ղեկավարների այց էր կազմակերպել Ադրբեջան-Արցախ շփման գծին շատ մոտ, Արաքսի ափին գտնվող Ջոջուք Մերջանլի գյուղ։

Բաքվում հավատարմագրված մի քանի դիվանագետներ, այդ թվում Ադրբեջանում Միացյալ Նահանգների դեսպան Ռոբերտ Սիքյութան, հրաժարվել են մեկնել Ջոջուք Մերջանլի, այդպիսով՝ հրաժարվելով մաս կազմել Բաքվի քարզոչական արշավին: Մ. Նահանգների դեսպանի հրաժարումը այցելելու Ջաջուք Մերջանլի հարուցել է պաշտոնական Բաքվի զայրույթը:

Ադրբեջանում Ռուսաստանի դեսպան Վլադիմիր Դորոխինը ընդունել է հրավերը և այցելել Ջոջուք Մերջանլի:

Ջաբրայիլի շրջանում գտնվող այս գյուղը ադրբեջանական վերահսկողության տակ է 1994-ից ի վեր, սակայն 2016թ․ ապրիլյան պատերազմի ժամանակ ադրբեջանական զինուժի կողմից Լելե Թեփե (Վարազաթումբ) բարձունքի գրավմամբ՝ Ադրբեջանի իշխանությունները պնդում են, թե գյուղն այժմ անվտանգ է վերաբնակեցնելու համար։

Լուսանկարում՝ Ադրբեջանի ԱԳՆ ներկայացուցիչը հարցազրույց է տալիս Ջաջուք Մերջանլիում

Կարդալ նաև՝

Իլհամ Ալիևի PR-ը Ջոջուք Մերջանլի գյուղում. ՍիվիլՆեթ