Ադրբեջանի արտգործնախարար Խան Խոյսկու հեռագիրը Երևան՝ Հայաստանի ճանաչման առիթով. 26 հունվարի, 1920թ

1859

Ադրբեջանի արտգործնախարար Խան Խոյսկու հեռագիրը

Բաքու, 26 հունվար 1920թ.

Անկեղծ զգացմունքի ուրախությամբ տեղեկացած Գերագույն Խորհրդի կողմից մեր հարևան Հայաստան Հանրապետության կառավարության փաստացի ճանաչումը շտապում եմ Ձեզ հայտնել իմ սրտագին շնորհավորանքները հայ ժողովրդի կայնքում այս պատմական դեպքի առթիվ:

Հավաստում եմ, որ այժմ Անդրկովկասի երեք դրացի ժողովուրդները մեծ պետությունների կողմից ստանալով իրենց անկախության հաստատումը, չեն հապաղի խտացնել իրենց շարքերը և միահամուռ գործակցությամբ երջանկության և զարգացման ճանապարհը բռնել:

Յառաջ, 29 հունվարի, 1920թ, թիվ 20

https://www.aniarc.am/2017/01/14/armenia-1920-january-congradulates-azerbaijan-georgia/