Սերժ Սարգսյանը Հովիկ Աբրահամյանի՝ ՀՀԿ-ից հեռանալու մասին

1760

Հունվարի 26-ին իշխանական ՀՀԿ-ի խորհրդի նիստում ունեցած ելույթում ՀՀԿ առաջնորդ Սերժ Սարգսյանը, առանց Հովիկ Աբրահամյանի անունը տալու, անդրադարձել է իր տեղակալի և նախագահական ընտրություններում իր նախընտրական շտաբի պետի՝ ՀՀԿ-ից հեռանալուն:

«Ուղղակի զավեշտական են այն փորձերը, որ անում են մարդիկ՝ ցանկանալով ներկայացնել, թե Հանրապետականից արտահոսք կա: Ի՞նչ ասեմ, դուք էլ գիտեք, որ դա անհեթեթություն է. միայն վերջին մի քանի ամիսներին մեր կուսակցությանը անդամագրվել է 11000-ից ավելի մարդ»,- ասել է Սարգսյանը:

Արխիվային լուսանկար