Գագիկ Ծառուկյանը վերադառնում և նախաձեռնում է նախընտրական լայն դաշինք

942

Բարգավաճ Հայաստան կուսակցության հիմնադիր Գագիկ Ծառուկյանը հայտարարել է, որ վերադառնում է ակտիվ քաղաքականություն, մասնակցելու է ապրիլյան խորհրդարանական ընտրություններին և նախաձեռնելու է նախընտրական լայն դաշինք ձևավորել համախոհ ուժերի հետ:

Նկատի ունենալով մեր երկրի առջև ծառացած ներքին և արտաքին մարտահրավերները, ինչպես նաև իմ քաղաքականություն վերադառնալու հանրային պահանջը, ես հայտարարում եմ, որ բացում եմ քաղաքական գործունեության փակված էջը և մասնակցելու եմ 2017 թվականի խորհրդարանական ընտրություններին՝ ձևավորելով լայն դաշինք: Մեր դռները բաց են բոլոր այն քաղաքական ուժերի և գործիչների առաջ, ովքեր մտահոգ են մեր երկրի ապագայով, ասված է Ծառուկյանի հայտարարության մեջ: