2011 թվականի մարդահամարի տվյալներով` Հայաստանում առավել մեծ թվով մշտական բնակչություն ունեցող առաջին չորս ազգային փոքրամասնություններն են՝
եզդիներ – 35.308 հոգի,
ռուսներ – 11.911,
ասորիներ – 2.769,
քրդեր – 2.162։
Հայաստանի Ազգային ժողովի 2017 թվականի ապրիլի 2-ին կայանալիք հերթական ընտրություններին նախորդող վերջին մարդահամարի տվյալներով առավել մեծ թվով մշտական բնակչություն ունեցող առաջին չորս ազգային փոքրամասնությունների վերաբերյալ ապրիլի 2-ին կայանալիք ընտրություններին նախորդող վերջին մարդահամարն անցկացվել է 2011 թվականին, տեղեկացնում է Հայաստանի Կենտրոնական ընտրական հանձանժողովը:
Նոր ընտրական օրենսգրքով խորհրդարանում 4 տեղ հատկացվել է ազգային փոքրամասնությունների ներկայացուցիչներին՝ առավել մեծ համայնք ունեցող ազգային փոքրամասնություններին:
Նոր խորհրդարանում պատգամավորների նվազագույն քանակը կլինի 105, որից 101-ը համամասնական ընտրակարգով, 4-ը՝ ազգային փոքրամասնությունների ներկայացուցիչներ: