Մենք ձեր հողերը չենք ուզում, սա մեր բուֆերային զոնան է՝ մեր անվտանգության երաշխիքը. Հերմինե Նաղդալյան, 2016-ի ապրիլ

2450
????????????????????????????????????

2016 թվականի ապրիլի 26-ին, Ապրիլյան քառօրյա պատերազմից երեք շաբաթ անց Հայաստանի ԱԺ փոխնախագահ, ԵԽԽՎ-ում Հայաստանի խորհրդարանական պատվիրակության ղեկավար Հերմինե Նաղդալյանը լրագրողների հետ ճեպազրույցի ընթացքում կարծիք է հայտնել, թե Հայաստանը Ղարաբաղի հարցում պատրաստ է տարածքային փոխզիջման:

Ապրիլյան 4-օրյա պատերազմի ընթացքում հայկական կողմը 800 հեկտար տարածքային կորուստներ էր ունեցել Թալիշի և Լելե-թեփեի՝ Վարազաթմբի բարձունքներում:

Հերմինե Նաղդալյանը մասնավորապես նշել էր. «Մեր փոխզիջումը ոչ թե 5 գրավյալ տարածքներն են, այլ այդ համալիրն ամբողջական Մադրիդյան սկզբունքների, որտեղ մենք ներկայացնում ենք որպես մեր խաղաղ, ինքնիշխան պետության համար պայքարող ժողովուրդ, մենք չենք պայքարում ձեր հողերի համար, մենք պայքարում ենք մեր խաղաղ ինքնիշխան պետության համար: Դրա համար մենք ընդունում ենք, որ երբ որ կընդունվի, կլինի հանրաքվեն եւ կընդունվի կարգավիճակի մասին որոշում եւ աշխարհը կընդունի Ղարաբաղի անկախությունը, մենք ձեր հողերը կամ այն հողերը, որոնց վրա մենք այսօր այդ իրավունքը չունենք, մենք այդ հողերը չենք ուզում: Սա մեր բուֆերային զոնան է եւ սա մեր անվտանգության երաշխիքն է»:

Կարդալ նաև՝

https://www.aniarc.am/2017/01/02/vahram-baghdasaryan-800-hectars-talish-lele-tepe/

800 հեկտար հողի կորուստը ռազմավարական և մարտավարական առումով. Սերժ Սարգսյան