800 հեկտար չմշակվող, ամայի տարածքներ Թալիշում և Լելե-թեփեում. Վահրամ Բաղդասարյան

5770

2016 թվականի մայիսի 20-ին Ազգային ժողովում իշխող Հանրապետական կուսակցության խմբակցության ղեկավար Վահրամ Բաղդասարյանը անդրադարձավ Ապրիլյան 4-օրյա պատերազմի ընթացքում հայկական կողմի 800 հեկտար տարածքային կորուստներին Թալիշի և Լելե-թեփեի՝ Վարազաթմբի բարձունքներում:

Վահրամ Բաղդասարյան. «Հողը կորցնելը մի քիչ վերացական հասկացողություն է, պետք է խոսենք՝ [հայկական կողմը] ինչ կորցրեց և եթե չկորցներ՝ ինչ կշահեր դրանից և եթե դա հետ վերցներ, դրանից ինչ կկորցնենք մենք: Ինձ թվում է՝ պետք չէ դրան [800 հեկտարին] այդպիսի նշանակություն տալ: Եթե անհրաժեշտություն լինի, ես բացահայտ հայտարարում եմ բոլորիդ մոտ, մեկ-երկու օրվա խնդիր էր այդ ամենը հետ վերադարձնելը: Բայց դրա արդյունքները և հետևանքները շատ ծանր կարող էր լինել, և հարկավոր է ավելի խորամիտ լինել և այդ հետևանքների մասին մտածել, ոչ թե այն հողը, որ ռազմավարական նշանակություն չունեցող, չմշակվող հող էր և ամայի տարածքներ»:

Կարդալ նաև՝ 

800 հեկտար հողի կորուստը ռազմավարական և մարտավարական առումով. Սերժ Սարգսյան