Վարչապետ Խատիսյանի և Ամենայն Հայոց Կաթողիկոս Գևորգ Ե-ի Ամանորյա շնորհավորանքները. 1920թ.

1767
Նորին Սրբազնագույն Ամենայն Հայոց կաթողիկոսին

Շնորհավորելով Ձերդ Վեհափառության Նոր տարին, ցանկանում եմ երկար կյանք և հաջողություն:

Հուսով եմ, որ այս տարին կտա հայ ժողովրդին իր փափագած անկախության ճանաչումը և սկիզբ կդնի խաղաղ ստեղծագործ աշխատանքի:

Վարչապետ՝ Ալեսանդր Խատիսյան

Նախարարապետին

1 հունվարի, 1920 թվական

Փոխադարձաբար շնորհավորելով Նոր տարին, մեր բազմաչարչար ազգին մաղթում եմ երջանիկ ապագա, իսկ Ձեզ երկար կյանք և արդյունավետ գործունեություն՝ հօգուտ Հայրենյաց:

Գևորգ կաթողիկոս Ամենայն հայոց 

Յառաջ օրաթերթ, ՀՅԴ պաշտոնաթերթ, թիվ 3, հունվարի 4, 1920 թ.