Լևոն Տեր-Պետրոսյանը՝ ՀԱԿ նախագահ, Վանո Սիրադեղյանը՝ ամենաշատ ձայն ստացողը

1532

Հայ ազգային կոնգրեսի այսօր՝ դեկտեմբերի 17-ին կայացած երկրորդ համագումարում կուսակցության նախագահ է վերընտրվել Հայաստանի առաջին նախագահ Լևոն Տեր-Պետրոսյանը, ով համագումարում մեկ ժամանոց ելույթ է ունեցել:

Գաղտնի քվեարկությամբ ընտրվել են ՀԱԿ վարչության 34 անդամներ, որոնց թվում են.

Վանո Սիրադեղյան-396 ձայն

Արամ Մանուկյան-367 ձայն

Լեւոն Զուրաբյան-351 ձայն

Վահագն Խաչատրյան-343 ձայն

Գագիկ Ջհանգիրյան-337 ձայն

Վլադիմիր Կարապետյան-310 ձայն

Հակոբ Հակոբյան-304 ձայն:

Aravot.am-ը գրում է, որ ընտրված վարչության անդամները բարձրացել են ամբիոն, իսկ Արամ Մանուկյանը կատակել է. «Վանո Սիրադեղյան, բարձրացիր ամբիոն»: