Հայաստանի, Արցախի և Ադրբեջանի օդուժը՝ թվերով

2714

Ռազմական փորձագետ, Կովկասի ինստիտուտի փոխտնօրեն Սերգեյ Մինասյանը իր “Զսպումը Արցախյան հակամարտությունում” ռուսերենով (“Сдерживание в Карабахском конфликте”) մենագրության հավելվածների բաժնում ներկայացնում է վիճակագրական տվյալներ Հայաստանի, Արցախի և Ադրբեջանի զինված ուժերի սպառազինությունների թվաքանակի մասին:

Փորձագետը վիճակագրական տվյալները ներկայացնում է՝ հիմք ընդունելով պաշտոնական և բաց աղբյուրներն ու իր գնահատումները: Այսպես, 2016 թվականի հունվարի 1-ի դրությամբ, Ադրբեջանի զինված ուժերում, ըստ ոչ պաշտոնական տվյալների, եղել է 78 միավոր մարտական ինքնաթիռներ (14 հատ МиГ-29, 35 հատ МиГ-25, 5 հատ МиГ-21, 14 հատ Су-25, 5 հատ Су-24, 5 հատ Су-17) և 50 միավոր հարվածային ուղղաթիռներ (24 միավոր Ми-35М, 26 միավոր Ми-24П/ПВ/G), ոչ պաշտոնական տվյալներով՝ 62 մարտական ինքնաթիռներ (մոտ 30 հատ МиГ-29, մոտ 30 հատ Су-25, 2 հատ Су-24) և 60 միավոր հարվածային ուղղաթիռներ (24 միավոր Ми-35М, ավելի քան 24 միավոր Ми-24П/ПВ/G):

Ադրբեջանի զինանոցում գտնվող մարտական ինքնաթիռների և հարվածային ուղղաթիռների թվաքանակի պաշտոնական և ոչ պաշտոնական տվյալների տարբերությունը պայմանավորված է նրանով, որ դրանց մի մասն է գտնվում թռիչքային վիճակում:

Հայաստանի զինված ուժերում, ըստ պաշտոնական և ոչ պաշտոնական տվյալների, կա 15 միավոր Су-25 մարտական ինքնաթիռ (ինչպես նաև 1 միավոր, ոչ թռիչքային վիճակում գտնվող МиГ-25, որը խլվել է ադրբեջանական ռազմաօդային ուժերից 1993 թվականին) և 11 միավոր Ми-24П/К/РКР հարվածային ուղղաթիռ:

Արցախի զինանոցում, ըստ ոչ պաշտոնական տվյալների, կա 4 միավոր Ми-24П հարվածային ուղղաթիռ: Արցախը չունի մարտական ինքնաթիռներ:

Կարդալ նաև՝ 

Հայաստանի, Արցախի և Ադրբեջանի զինված ուժերը՝ թվերով

Հայաստանի, Արցախի և Ադրբեջանի զինված ուժերը՝ թվերով

Հայաստանի, Արցախի և Ադրբեջանի զինված ուժերը՝ թվերով