Հայաստանի, Արցախի և Ադրբեջանի տանկերը՝ թվերով

4400

Ռազմական փորձագետ, Կովկասի ինստիտուտի նախկին փոխտնօրեն, այսօր Ռումինիայում ՀՀ դեսպան Սերգեյ Մինասյանը իր “Զսպումը Արցախյան հակամարտությունում” ռուսերենով (“Сдерживание в Карабахском конфликте”) մենագրության հավելվածների բաժնում ներկայացնում է վիճակագրական տվյալներ Հայաստանի, Արցախի և Ադրբեջանի զինված ուժերի սպառազինությունների թվաքանակի մասին:

Փորձագետը վիճակագրական տվյալները ներկայացնում է՝ հիմք ընդունելով պաշտոնական և բաց աղբյուրներն ու իր գնահատումները: Այսպես, 2016 թվականի հունվարի 1-ի դրությամբ, Ադրբեջանի զինված ուժերում, ըստ պաշտոնական տվյալների, եղել է 412 միավոր տանկ, այդ թվում՝ 94 հատ Տ-90, 220 հատ՝ Տ-72, 100 հատ Տ-55 և Տ-54:

Ոչ պաշտոնական տվյալներով, Ադրբեջանի զինված ուժերն ունի մոտ 900 միավոր տանկ, այդ թվում՝ 94 հատ Տ-90, 550 հատ Տ-72, 150 հատ Տ-55 և Տ-54, ինչպես նաև չճշտված քանակի Տ-64:

Հայաստանի զինված ուժերում, ըստ պաշտոնական տվյալների, կա 145 միավոր տանկ, այդ թվում՝ 137 հատ Տ-72, 8 հատ Տ-55:

Ոչ պաշտոնական տվյալներով, Հայաստանի զինված ուժերն ունի Տ-72 և Տ-55 մակնիշի մոտ 200 միավոր տանկ:

Արցախի պաշտպանության բանակը ոչ պաշտոնական տվյալներով ունի Տ-72 և Տ-55 մակնիշի մոտ 400 միավոր տանկ:

Կարդալ նաև՝ 

Հայաստանի, Արցախի և Ադրբեջանի զինված ուժերը՝ թվերով