Ժամանակակից հայ պատմության քննական ներկայացումը. Հայկազյանի և ԱՆԻ-ի ձեռնարկը Բեյրութում

1164

Նոյեմբերի 1-ին Բեյրութում Հայկազյան համալսարանի Հայկական Սփյուռքի ուսումնասիրության կենտրոնը և Հայկական ուսումնասիրությունների ԱՆԻ կենտրոնը կազմակերպում են “Ժամանակակից հայ պատմության քննական ներկայացումը” դասախոսական երեկոն:

Զեկուցողն է լրագրող, Սիվիլիթաս հիմնադրամի փորձագետ և ԱՆԻ կենտրոնի համակարգող Թաթուլ Հակոբյանը:

Նա կներկայացնի Հայաստանի Առաջին Հանրապետության առաջին վարչապետ Հովհաննես Քաջազնունու “Ազգ և պետություն” արժեքավոր աշխատությունը, որը օրերս վերահրատարակել է ԱՆԻ կենտրոնը, ինչպես նաև՝ կենտրոնի վերջին մեկ տարվա մյուս հրատարակությունները:

Ձեռնարկը կկայանա նոյեմբերի 1-ին, երեքշաբթի երեկոյան ժամը 7-ին, Բեյրութի Հայկազյան համալսարանում: