Բեյրութում կներկայացվի Քաջազնունու «Ազգ եւ Հայրենիք»-ի նոր վերահրատարակությունը

1288

Հոկտեմբերի 30-ին Անթիլիասում՝ Հայ գրքի 37-րդ ցուցահանդեսի շրջանակներում, և նոյեմբերի առաջին շաբաթվա ընթացքում Բեյրութում (հստակ թվականի, վայրի և կազմակերպիչների մասին կտեղեկացնենք հավելյալ) տեղի կունենա Հայաստանի Առաջին Հանրապետության առաջին վարչապետ Յովհաննէս Քաջազնունու «Ազգ եւ Հայրենիք» գրքի նոր վերահրատարակության շնորհանդեսը:

Քաջազնունու «Ազգ եւ Հայրենիք» արժեքավոր հատորը վերահրատարակության է պատրաստել Հայկական ուսումնասիրությունների ԱՆԻ կենտրոնը:

Հատորի վերահրատարակությանը օժանդակել է ԱՆԻ կենտրոնի բարեկամներից գործարար և բարերար Սարգիս Պուտագեանը Բեյրութից:

«Ազգ եւ Հայրենիք»-ը վերահրատարակվել է դասական ուղղագրությամբ, արևելահայերեն:

Հայ գրքի 37-րդ ցուցահանդեսը, ինչպես նախորդ տարիներին, տեղի է ունենալու Մեծի Տանն Կիլիկիո Կաթողիկոսության մայրավանքում: Այն բացելու է Ն.Ս.Օ.Տ.Տ. Արամ Ա. Մեծի Տանն Կիլիկիո Կաթողիկոսը:

ԱՆԻ կենտրոնը և լրագրող Թաթուլ Հակոբյանը իր 17 հատոր հրատարակություններով կմասնակցի ցուցահանդեսին:

Հայկական ուսումնասիրությունների ԱՆԻ կենտրոն